Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավորը պնդում է՝ «Քառյակը սրում է իրավիճակը»

Հուլիս 06,2014 20:29

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը կուտակային նոր օրենք Սահմանադրական դատարանում բողոքարկելու քառյակի մտադրությունը համարում է իրավիճակը սրելու փորձ:

«Բոլոր առումներով եւ բացատրական աշխատանքներ տարվեցին, հիմնավորապես ձեւակերպումներ տրվեցին: Հասարակության հետ աշխատանքներում ամեն ինչ արվեց, որ բացատրությունները տեղ հասնեն, որ հասարակությունը հասկանա՝ ինչի մասին է խոսքը: Որովհետեւ շատ դեպքերում այնքան էլ  ճիշտ չեն ընկալումները: Կարծում եմ՝ սրել իրավիճակը, անընդհատ պնդել, որ ամեն ինչ վատ է, ոչինչ չի արվում, տեղին չէ: Պարզապես պոպուլիստական դիրքորոշումներից ելնելով, իրենց դերը, արժեքը  հասարակության մեջ բարձրացնելու խնդիր ունեն: Որովհետեւ, երբ տեսանք, թե քառյակի ներկայացուցիչները բողոքավորների հետ ինչպիսի երկխոսություններ տարան, մտածեցի, որ իրենց  բողոքն ուղղված է ոչ թե լիովին հարցը լուծելուն, այլ ընդամենը իրենց իսկ կուսակցական կամ ընդդիմադիր դիրքորոշումները ավելի հստակեցնելու, իրենց տեղն ու դիրքը հասարակության մեջ ամրապնդելու համար էին արվում»,- Aravot.am-ին ասաց Կարինե Աճեմյանը:

 Հիշեցնենք, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նախօրեին ասել էր, որ քառյակը պատրաստվում է նոր օրենքը բողոքարկել ՍԴ-ում եւ անդրադարձել էր  նոր օրենքի բովանդակային եւ ընթացակարգային խնդիրներին:

Տիկին Աճեմյանն էլ կարծում է, որ պետք է հաղթահարել վատ օրինագիծ համարելու խնդիրը.« Բարդագույն օրինագիծ է ուղղված ապագային, որը գուցե մեզ չի հետաքրքրում: Բայց, երբ ուսումնասիրում ենք այլ  երկրների փորձը, թե ինչպես է այնտեղ  է գործում համակարգը, տեսնում ենք՝ շատ մեծ հարց է լուծվում, պետք  հաղթահարենք այդ խնդիրը»:

Անդրադառնալով Արծվիկ Մինասյանի պնդմանը, թե նոր օրենքում կան բովանդակային ու ընթացակարգային խնդիրներ, տիկին Աճեմյանն ասաց. «Օրենքը չպետք է որեւէ մեկի սրտով լինի, այլ պետք է լինի այնպիսին, որ խութեր չառաջանան, որ հետագայում կիրառելիս մարդիկ իրենց վրա խնդիրներ չզգան: Չեմ համարում, որ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում կա այս օրենքում, աշխատանքի եւ սոցիալական հարցերի  նախարարը մանրամասն ներկայացրեց բոլոր փոփոխությունները, երեւի թե որոշակի մանր-մունր տեխնիկական խնդիրներ լինեն, բայց բովանդակային խնդիրներ չկան, որոնց անդրադարձած չլինենք: Ինչ վերաբերում է օրենքի քննարկման, ընդունման ընթացակարգային խնդիրներին, իրենք պնդում էին, որ արտակարգ ռեժիմով աշխատեցինք եւ արտահերթ նիստ հրավիրեցինք, բայց իրականում օրինագիծը քննարկվել է, հասցրել ենք ծանոթանալ: ԱԺ կանոնակարգին հստակ համապատասխանեցվել է, նման խնդիր չկա: Նման բան չկա, թե օրենքը խախտումով ենք անցկացրել, այդպիսի բան չի կարող լինել, պարզապես սրում են իրավիճակը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ ) says:

    հհկ բանդայի հերթական խամաճիկը, ով փորձում է ,,դատողություններ,, անել մի հացի մասին, որից ակնհայտորեն խելքը բան չի կտրում…
    Եւ հասրակության նզովքին արժանացածը հարցականի տակ է դնում մյուս ուժերի դերը` չհասկանալով, որ հասարակությունը իրենից տասը գլուխ գրագետ ու հասկացող է ու նաև` իր նման ընչաքաղց ու պնակալեզ չէ…
    Ոչ ոք այս տիկնոջը իրավունք չի վերապահել փափուկ աթոռի ու ,,հափրած որկորի,, դիրքերից
    ցինիկ խաղեր խաղալ հասարակության պրկված ջղերի հետ…
    Մի օր այս ցինիզմի պատասխանը ,,քթից,, բերելու են,,,

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031