Բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Արցախից վերադառնալուց հետո առանց ժամանակ կորցնելու երկշաբաթյա ուսումնամարզական հավաքի է մեկնել Ծաղկաձոր, որտեղ նրանց հետ են նաեւ կանանց ընտրանու չորս աղջիկներ:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հավաքին ընդհանուր առմամբ մասնակցում է 24 բռնցքամարտիկ: Գլխավոր մարզիչ Դավիթ Թորոնյանը եւ մարզիչներ Մանվել Գաբրիելյանն ու Արտյոմ Սիմոնյանը օրական երկու անգամյա մարզումների ընթացքում շեշտը դնելու են բռնցքամարտիկների ֆիզիկական եւ տեխնիկական պատրաստվածության վրա:
Ճիշտ է, այս տարի մեծահասակների համար չկան աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ, սակայն թիմերը պատրաստվում են առաջիկա միջազգային ներկայացուցչական մրցաշարերին, որտեղ էլ դրվում է ապագա հաջողությունների հիմքը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ