Ittrend.am-ը հրապարակել է չորս կարեւոր պատճառ, թե ինչու պետք է սոցցանցից օգտվողները ջնջեն իրենց հաշիվը: Ըստ լրատվական կայքի՝ ջնջելով ձեր հաշիվը.
1.Դուք կվերադարձնեք ձեզ ձեր գաղտնիությունը:
Ֆեյսբուքում գաղտնիության պահպանման կարգավորումներն այնպես են արված, որ հնարավոր չի լինում հասկանալ՝ իսկապե՞ս այն սահմանափակ լսարան ունի: Երբեմն հանրային է դառնում այն, ինչը նախատեսված չէ բոլորի համար, երբեմն էլ հրապարակումը հնարավոր է տեսնեն միայն ընկերները կամ դուք, չնայած որ նախատեսել էիք շատերի համար: Բացի այդ՝ Ֆեյսբուքում բոլորը կարող են գտնել ձեզ: Նախկինում հնարավոր էր անել այնպես, որ փնտրման ժամանակ ձեր անունը չգտնվեր: Իսկ հիմա, ինչքան էլ որ դուք ապահովեք ձեր գաղտինությունը, ձեր անունը երեւալու է բոլորին:
Բացի այդ, Ֆեյսբուքում ձեր անձնական տեղեկատվությունն օգտագործվում է եկամուտ ստանալու համար: Սոցցանցը հավաքում է տվյալներ այն մասին, ինչ հրապարակում եք, ձեր անկետային տվյալներով եւ կիսվում է դրանցով գովազդ գնողների հետ: Բացի այդ, այն կարող է ասել որքան ժամանակ է ձեր կուրսորը մնացել գովազդի վրա եւ որտեղ եք դուք հիմա գտնվում:
Կարդացեք նաև
Ջնջելով Ձեր Ֆեյսբուքի հաշիվը՝ դուք արդեն կարող եք վերահսկել, թե ինչ ձեր անունից կհայտնվի համացանց:
2.Կլավացնեք կյանքի նկատմամբ ձեր զգացումները:
Մեզ թվում է, թե մեր ծանոթների, բարեկամների, ընկերների, ընտանիքի անդամների հետ մշտական կապը հարստացնում է մեր կյանքը… Բայց գիտնականներն այդպես չեն կարծում: Միչիգանի համալսարանի գիտնականները պարզել են, որ որքան երկար է մարդ անցկացնում Ֆեյսբուքում, այնքան խորն է լինում նրա դեպրեսիան:
Յուտայի համալսարանի մեկ այլ հետազոտություն ապացուցում է, որ Ֆեյսբուքից օգտվողները մշտապես դժգոհ են իրենց կյանքից: «Նրանք, ովքեր օգտվում էին Ֆեյսբուքից, համաձայնվում էին, որ ուրիշները ավելի երջանիկ են, քան նրանք: Պնդում էին, որ կյանքն անարդար է»,- ասել են գիտնականները:
Դադարեք Ֆեյսբուք մտնել եւ ստիպված չեք լինի մշտապես համեմատել ձեր կյանքը ուրիշների հետ:
3.Դուք կդառնաք ավելի արդյունավետ
Սկզբում Ֆեյսբուքը դառնում է մոտ ընկերների եւ ընտանիքի անդամների հետ կապի պահպանման հրաշալի գործիք, բայց հետո ժամանակի կորստի ու դյուրագրգռության պատճառ: Եթե չմտնեք Ֆեյսբուք, դուք կունենաք շատ ազատ ժամանակ այլ բաներ անելու համար:
4. Չեք խանգարի ձեր կարիերայի զարգացմանը
Շատ հեշտ է Ֆեյսբուքում հրապարակել ամեն ինչ: Տխու՞ր եք: Հրապարակե՛ք այդ մասին Ֆեյսբուքում: Ձեր ընկերները ձեզ կկարեկցեն: Սակայն խնդիր կլինի այն ժամանակ, երբ ձեր հոգեբանական վիճակը տեսնի ձեր ներկա կամ ապագա գործատուն: Օրինակ՝ Կարոլինա նահանգում մատուցողուհին աշխատանքից հեռացվել է նրանից հետո, երբ քննարկել է հաճախորդի պահվածքը Ֆեյսբուքում: