Քիչ հետո Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կմեկնարկի կանանց շախմատի Եվրոպայի 15-րդ անհատական առաջնությունը:
26 երկրների 116 շախմատիստուհիներ պայքարում են ոչ միայն մեդալների, այլեւ աշխարհի գավաթի հաջորդ խաղարկության 14 ուղեգրերի համար:
Վիճակահանությամբ առաջին տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Էլինա Դանիելյանը խաղում է շվեդ Իննա Ագրեստի, Լիլիթ Մկրտչյանը՝ ադրբեջանցի Նարմին Խալաֆովայի, Շուշաննա Սարգսյանը՝ գերմանացի Զոյա Շլեյնինգի, Մարիա Կուրսովան՝ ադրբեջանցի Նարմին Մամադովայի, Լիլիթ Գալոյանը՝ ռուսաստանցի Բելոսլավա Կրաստեւայի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ առաջնության կայքէջի