ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հուլիսի 6-ին, ժամը 10.26-ին ահազանգ է ստացվել, որ պայթուցիկ սարքեր են տեղադրված Երևանի «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում և ՀՀ ՊՆ շենքում՝ նախարարի սենյակում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը, ՃԿԿ ԱԻ արձագանքման և ՃԿԿ օպերատիվ խմբերը:
Տեղանքի զննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: