Լրահոս
Օրվա լրահոսը

Կենտրոնանալ սեփական խաղի վրա

Հուլիս 06,2014 14:15

Ֆեյսբուքը լցված է մեկնաբանություններով, որոնց իմաստը հետեւյալն է. աշխարհի ֆուտբոլի առաջնությունում X թիմն ավելի արժանի էր հաղթանակի, բայց հաղթել է եւ հաջորդ փուլ է դուրս եկել Y թիմը: Ենթատեքստն ավանդական է մեր մենթալիտետի համար՝ վայ, էս ի՜նչ անարդար աշխարհ է: Ինչպե՞ս է հայաստանցի ֆուտբոլասերը այս առաջնությունում որոշում՝ թիմը արժանի՞ է հաղթանակի, թե՞ արժանի չէ: Իր սուբյեկտիվ համակրանքով՝ տվյալ երկրի կամ էլ՝ ֆուտբոլային այս կամ այն խաղաոճի հանդեպ, որից նաեւ ենթադրություններ են արվում մրցակիցների կամ մրցավարի «դաղալության» վերաբերյալ:

Իմ մոտեցումն այդ առումով հակասում է հայաստանցիների մեծ մասի կարծիքին. ոչ մի պարտության համար պետք չէ արդարացումներ գտնել: Օրինակ, 1986 թվականի առաջնությունում Մարադոնան ձեռքով գոլ է խփել՝ ակնհայտ «դաղալություն» էր: Դե, թող նրա մրցակից Անգլիան պատասխան 4 գոլ խփեր Արգենտինայի դարպասը: Կամ՝ հիմա, այս առաջնությունում որոշ թիմեր հաջորդ փուլ անցնում են խաղից հետո 11 մետրանոցներով: Իհարկե, բախտի բան է: Ուրեմն, առավելության հասեք խաղի ժամանակ, հիմնական կամ լրացուցիչ ժամանակում, որ գործը դրան չհասնի:

Այս ամենը ես գրում եմ՝ հաշվի առնելով, որ դատավորները ակնհայտորեն օգնում են Բրազիլիային, որ այդ թիմը սեփական հարկի տակ չեմպիոն դառնա: Բայց ես հույս ունեմ, որ կիսաեզրափակիչում գերմանացիները կառաջնորդվեն իմ դավանած սկզբունքով՝ կենտրոնանալ ոչ թե մրցակիցների եւ մրցավարների հնարավոր խարդախությունների, այլ սեփական խաղի վրա: Դե, իսկ եթե Գերմանիան առաջնորդվի «հայաստանյան սկզբունքներով» (ի՜նչ անարդար աշխարհ է), ապա այդ թիմի պարտությունը միանգամայն օրինաչափ կլինի:

Ի դեպ, ոչ ոք չի քննարկում այն հարցը, թե ինչու ինչո՞ւ հայաստանյան բոլոր չորս ակումբները առաջին իսկ խաղում պարտություն կրեցին՝ մեղմ ասած, ոչ այնքան ահեղ մրցակիցներից: Գուցե այնտե՞ղ էլ ինչ-որ «դաղալություն» կար:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. alfred says:

    Ֆուտբոլը հլա հեչ, բա որ օտար երկրների կառավարությունների որոշումներն ու աշխատոճն են սկսում քննադատել, դա լրիվ կոմեդիա է

  2. Ceyran says:

    Որպեսզի բրազիլացի ցուցարարները թողնեն մրցաշարը խաղաղ ընթանա,Բրազիլիայի հավաքականին պետք է օգնել հասնելու եզրափակիչ…

  3. Բռնադատվածի թոռ says:

    Բայց էդ «ֆուտբոլային գրանդները» շատ անհավես են խաղում՝ նայել չի լինում (բացի Հոլանդիայի ու Գերմանիայի առաջին խաղերը)։ Ափսոս չէին Չիլին ու Կոլումբիան։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031