Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում, բացի վաղաժամկետ պայմանական ազատման հետ կապված հարցից, երկրորդ, դատապարտյալների շրջանում քննարկվող հարցը նաեւ բաց ռեժիմի` «բաց գաղութի»-ն է:
Օրենքը նախատեսում է, որ կալանավորները, որոնք կրել են իրենց պատիժը 1/3-ով, կարող են վաղաժամկետ պայմանական ազատման համար դիմել վարչակազմին , անկախ հանձնաժողովին: Գաղտնիք չէ, որ դրանք հիմնականում մերժվում են, հաճախ առանց պատճառաբանությունների, կամայական, երբեմն էլ վկայակոչելով քաղհայցի առկայությունը: Օրենքը չի նախատեսում , որ 2/3-րդը կալանավայրում անցկացրած մարդը, որը քաղհայց ունի, չի կարող գոնե դուրս չգալ բաց «գաղութ՞: Սակայն կալանավորների կարծիքով, բաց գաղութ են դուրս գալիս մարդիկ, որոնք կամ համագործակցում են վարչակազմի հետ…կամ «վերեւներում» ընկերներ ունեն:
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում վերջերս բաց ռեժիմի մեջ հայտնվեցին մի քանիսը: Մեր տեղեկություններով, ներկայումս նրանք տասն են: Նրանց համալրեց «Կարիճ» մականունով հայտնի, սպանության փորձի գործով դատապարտված Լիլիա Խաչատուրովան: Քրեակատարողական հիմնարկում ոչ մի կերպ չեն կարողանում հաշտվել այս մտքի հետ, չէ այստեղ կան մարդիկ, որոնք անգամ քաղհայց չունեն, համեմատաբար թեթեւ հանցագործությունների համար են հայտնվել հիմնարկում: Կին կալանավորները չառարկեցին, օրինակ, երբ բաց ռեժիմի դուրս եկավ ամենատարեցներից մեկը` Լաուրա Խաչատրյանը, որն ուներ քաղհայց, բայց մեղադրանք էր առաջադրվել եւ դատապարտվել էր ոչ թե սպանության փորձի համար, այլ` խարդախության: Եւ նաեւ կրկնակի անգամ դատապարտված էր:
Բաց գաղութ դուրս գալը նշանակում է, առավոտյան ժամը ութին դուրս գալ ՔԿՀ-ից, աշխատել, երեկոյան ութին վերադառնալ ՔԿՀ: Կալանավոր կանայք ապշած են եւ դիմել են մեզ, որպեսզի ստուգումներ անցկացվեն, թե ինչպես են «արտոնյալները» վերադառնում տներից, հարբած, «պատերը բռնելով»:
Մեր տեղեկություններով բաց գաղութ է դուրս եկել նաեւ փաստաբան Կարինե Ասատրյանը ,ում համար, ըստ շրջանառվող լուրերի, միջնորդել է Արկադի Ղուկասյանը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Կարդացեք նաև