Գիտնականների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ որքան հմայիչ եւ գեղեցիկ է մարդը, այնքան քիչ է հավանականությունը, որ նա կդառնա զոհ մի շարք հիվանդությունների՝ դեպրեսիայից մինչեւ ճնշման բարձրացում: Մարդկանց գեղեցիկ տեսակը ավելի քիչ է հակված բողոքելու առողջությունից եւ ավելի քիչ է լինում հիվանդանոցներում: Բացի այդ` կյանքի ընթացքում նրանց մոտ ավելի քիչ են լինում ֆիզիկական կամ հոգեբանական խանգարումներ: Գրում է «Российская газета»-ն:
Այս ուսումնասիրությունը կատարել են ամերիկացի գիտնականները: Արդյունքը ստացել են՝ ուսումնասիրելով 15 հազար 23-35 տարեկան տղամարդու եւ կնոջ: Նշվում է, որ սա առաջին ամենամեծ հետազոտությունն է արտաքին գեղեցկության եւ առողջության միջեւ եղած կապի թեմայով: Նմանատիպ հետազոտություն ավելի վաղ արել են նաեւ ֆինն գիտնականները, նրանք գեղեցկության եւ առողջության միջեւ կապը գտել են միայն տղամարդկանց մոտ:
Ինչպես պարզել են գիտնականները՝ մարդկային հմայքը համարվում է մարդու լավ գենի հիմք, որն իր հերթին խոսում է մարդու եւ հետագայում նաեւ իր սերունդների ամուր առողջության մասին: