Լրահոս
Օրվա լրահոսը

Շրջանառվում է մի գրքույկ, որը գենդերի դեմ է

Հուլիս 06,2014 11:47

Արդեն մի քանի օր է, ինչ մամուլի տան աշխատակիցներին, ուսանողներին է բաժանվում բանաստեղծ Սուրեն Պողոսյանի «Եվրածառի սյուռեալիստական պտուղները» գրքույկը:

Գրքույկում կան մի քանի հրապարակումներ` «Երբ խաթարվում է բնականոնը, դրան հաջորդում է պատուհասը», «Ազատությունը մարդու համար մարդկային լավագույնս իրագործելու պայմանն է», «Զգուշանանք գառան մորթի հագած գայլերից», «Մեր անցակապատ, անդուռ տունը» խորագրերով: Գրքույկում նշված չէ, թե որտեղ է տպագրվել, որքան տպաքանակով:

Հեղինակին հուզում է մեր օրերի չարչրկած արժեքների հարցը՝ մեր կողնորոշումների, արտաքին միջամտությունների՝ դրանցից բխող բոլոր հետեւանքներով;

«Այդ ովքե՞ր են անընդունելին ընդունելի դարձնում, անբնականը բնական, անիրականը իրական: Ովքե՞ր ծրագրել սկսեցին, եւ անհավատալի հետեւողականությամբ առաջանալով նախ գաղտնորեն, հետո քողածածկ, ապա արդեն բացահայտ իրականացնել սկսեցին մարդկային ընտիր արժեքները մարդու մեջ սպանելու չարահնար գործընթացը»,-հարցնում է հեղինակը:
Անդրադառնալով միասեռականությանը՝ հեղինակը գրում է. «Անշուշտ, դա իրենց գործն է, իրենց ընտրած կյանքի կերպը, եթե դրանք լուռ, աննկատ, մնային, եթե ամայի եզերք կամ անմարդաբնակ ափ գնային, ում ինչ գործն է, իրենք իրենց վիճակի տերն են:

Բայց մարդկանց միջավայրում ախտը տարածվում է մոլախոտի պես…
Մարդու իրավունքի այսօրինակ չափանիշները պաշտպանողներին շատ անգամ հարց տված կլինեն, բայց մի անգամ էլ հարցնենք, իբրեւ Հայ Մարդ, դուք կուզենայի՞ք , որ ձեր տղան հարս բերեր ձեր տուն մի ուրիշ տղայի, կամ կուզենայի՞ք, որ ձեր աղջիկն ամուսնանար աղջկա հետ»:

Հեղինակն անդրադառնում է «գենդեր» երեւույթին նույնպես.
«Գիտուն մարդիկ մեզ հազար անգամ բացատրեցին, որ գենդեր բառը վախենալու չէ, որ այս բառի տակ սարսափազդու իմաստներ չկան: Վերջերս մի լուրջ կին շատ հեռվից եկել ու բացատրում էր , որ այդ բառի ետեւում թաքնված վտանգներ չկան, շատ սրտնեղած բացատրում էր, որ մենք թյուրըմբռնում ունենք, որ այդ բառի ու մեր միջեւ թյուրիմացություն կա: Դրանց իրենց տուն պիտի ուղարկել, այո, մենք խնդիրներ իսկապես ունենք, որը սակայն ինքներս պիտի լուծենք»:
Ըստ հեղինակի, Բարի ու Հին Եվրոպայից ենք մենք շատ բաներ սովորել, բայց այսօրվա Եվրոպայից պետք չէ, ըստ նրա, «բոշի» ուսապարկը գցած «նվերը» ընդունենք` ստորակարգ բաները:

Քաղաքական գործիչը, նրա մտորումների համաձայն, նախ եւ առաջ ազգային գործիչն է, իսկ ազգային գործչի համար առաջնայինը պետք է լինի ազգային շահը, որպեսզի մեր հայրենիքի անցակապատ, անդուռ ներսից որեւէ օտարածին , հակամշակութային սովորույթներ չներթափանցեն:
«Ընտանիքը երկնային վիճակի երանությունը արտացոլող երկրային պատկերն է»,-գրում է նա:
Ռ.Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. dyadyur says:

    Հարգելի հեղինակը կամ չգիտի,կամ էլ ընկել է այդ գրքույկի հեղինակների ,,խելքին,,:Ոչ թե սյուռեալիզմ այլ սյուրռեալիզմ:Սա ի միջի այլոց:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031