Գերմանական խորհրդարականները վրդովված են՝ գերմանական հետախուզության աշխատակցի կողմից ամերիկացիների համար հնարավոր հետախուզության մասին լուրը լսելով եւ պահանջում են մանրակրկիտ հետաքննություն: Գրում է Ria-ru-ն՝ վկայակոչելով Deutsche Welle-ն:
ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության ներքին քաղաքականության փորձագետ Շտեֆան Մայերը հայտարարել է, որ եթե երկակի գործող լրտեսի մասին տեղեկատվությունը հաստատվի, երկու երկրների միջեւ եղած հավատարմությունը լրջորեն կխաթարվի: «Իրադրությունն առանց այդ էլ շատ նուրբ է, եւ այս լրտեսությանը վերաբերող գործի հետ կապված ԱՄՆ-ի եւ Գերմանիայի միջեւ հարաբորություններին նոր փորձություն է սպասվում»,- ասել է նա: