Տավուշի մարզի Մովսես գյուղ կատարած այցելության ժամանակ գյուղացիների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացավ մեկ մլն դրամ իր հիմնադրամից փոխանցել գյուղացիների գազի տարեկան սպասարկման վարձը փակելու համար:
«Ես իմ ֆոնդից մեկ միլիոն դրամ կփոխանցեմ գյուղապետարանին, որ գյուղապետը փակի գազի տարեկան սպասարկման վարձերը»,- ասաց նա:
Գյուղացիներից մեկը այդ պահին դիմեց գյուղապետին՝ ասելով. «Եթե դուք վիզ եք վեր ունում, որ այդ փողը տաք»: Գյուղապետն էլ արձագանքեց. «Ես չեմ վիզ վեր ունում, պարոն վարչապետն ա խոստանում»: Իսկ Հովիկ Աբրահամյանն էլ արձագանքեց. «Ես եմ վիզ վեր ունում: Էս մարդն իմ վզի հնարավորությունները չգիտի, միայն գյուղապետի վզի հնարավորությունները գիտի: Դու իմ վզի վրա հույս դիր»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում