Հուլիսի 5-ին, ժամը 19.50-ին ահազանգ է ստացվել, որ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում ռումբ է տեղադրված:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ջոկատը:
Կատարվել է տարահանում, որը ժամը 20.57-ին դադարեցվել է, քանի որ պարզվել է, որ ահազանգը կեղծ է:
Ոստիկանության և ՀՆՓԱԻԿ-ի ինեժեներասակրավորային խմբի հետ համատեղ իրականացվել է շենքի տարածքի հետախուզում, ինչի արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: