Լրահոս
Օրվա լրահոսը

«Արատտա» երիտասարդական ակումբ. «Սահմանադրությունը կատարյալ չէ»

Հուլիս 05,2014 21:04

Այսօր՝ հուլիսի 5-ին, Սահմանադրության օրվա առթիվ Ղարաբաղ կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը հանդիպեց «Արատտա» երիտասարդական ակումբի անդամների հետ:

Սեմինար-քննարկման ընթացքում մասնակիցները քննարկեցին սահմանադրական խնդիրները, պարոն Մանուչարյանը ներկայացրեց նրանց, թե ի՞նչ է սահմանադրությունը եւ ո՞րն է նրա պատմությունը:

«Արատտա» երիտասարդական ակումբի մամլո քարտուղար Հովիկ Վերանյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ քննարկման հիմնական նպատակը նոր սահմանադրության ստեղծումն է, որը կբխի Հայաստանի շահերից եւ կտանի դեպի իրական զարգացում: Նա նշեց, որ երիտասարդական ակումբը կարծում է, որ ներկայիս սահմանադրությունը կատարյալ չէ, նամանավանդ, այն դեպքում, երբ սահմանադրությունը թարգմանված է.

«Արատտա» երիտասարդական ակումբն իր նպատակներից մեկը հռչակել է հայկականությունը, այսինքն՝ նոր պահպանողականությունը, քանի որ կան բավականին լավ արվեստներ, որոնք մնացել են հետեւում, եւ կան արվեստներ, որոնք նորացման կարիքն ունեն՝ այսօրվա մարտահրավերներին համարժեք: Այսինքն` ակումբը եւս կարծում է, որ այսօրվա սահմանադրությունը կատարյալ չէ, այսինքն` չի արտահայտում հայկականը: Մեր սկզբունքն է ստեղծել հենց հայկական սահմանադրություն, որը կարտահայտի մեր շահերը եւ կնպաստի մեր զարգացմանը»:

Նա խոստովանեց, որ ռազմավարական սահմանադրության գաղափարն առաջին անգամ հենց Աշոտ Մանուչարյանից են լսել եւ այդ պատճառով են հենց նրան հրավիրել մասնակցելու իրենց քննարկմանը:

Աշոտ Մանուչարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ շատ բարձր է գնահատում «Արատտա» երիտասարդական ակումբի այս նախաձեռնությունը: Նա խոստովանեց, որ կարեւորում է այն փաստը, որ երիտասարդները ցանկանում են հասկանալ, թե իրենց շուրջ ի՞նչ է կատարվում.

«Մոլորությունը շատ մեծ է, ցավոք սրտի, իրական գիտելիք ստանալու հավանականությունը՝ շատ ցածր: Նույնիսկ ԽՍՀՄ տարիներին դպրոցում, բուհում շատ ավելի շատ գիտելիքներ էինք ստանում, եւ ինչը, որ չկար օրինական, բոլորը կարդում էին եւ նրանց շրջանառությունը ավելի մեծ էր: Իսկ այսօր իրական իրավիճակի հետ ծանոթ չեն. Կա հեռուստացույցը, կա ինտերնետը, որը անհեթեթ բաներ է ասում, խաբում, մոլորեցնում ժողովրդին, հատկապես՝ երիտասարդությանը: Եվ այդ պատճառով էլ ուրախալի է, որ երիտասարդները փորձում են հասկանալ, թե ի՞նչ է կատարվում»:

Անդրադառնալով Հայաստանի սահմանադրությանը պարոն Մանուչարյանը հայտարարեց, որ սահմանադրությունը դրսից է թելադրված: Նրա խոսքերով՝ ՀՀ սահմանադրությունը հայ ազգի եւ նրա ցանկությունների հետ կապ չունի.

«Ապրող սերունդների պապերը հիմա իրենց թոռնիկների կյանքը փչացնում են: Այստեղ ամայի դաշտեր են, իրենց թոռնիկները հիվանդանում են բազմաթիվ հիվանդություններով, որովհետեւ հիմա պապը իրեն պետք է Բենթլի առնի, այսինքն` եթե պապը այդ ֆիլմը տեսնի՝ իր թոռանը ի՞նչ է թողնում, պապն այսօր կմեռնի: Բայց քանի որ պապն այսօր օլիգարխ է, նախարար է, կուսակցական պաշտոնյա է, նա ոչնչացնում է իր թոռան ապագան՝ դարձնում է նրան հիվանդ, նրա հնարավոր հարսնացուին դարձնում է պոռնիկ, իրեն դարձնում է աստված գիտի՝ ինչ, բայց ինքը չի մտածում: Սահմանադրությունը դա է՝ այդ սահմաններն ենք դրել այս կյանքում, որը մեզ հետ ոչ մի կապ չունի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031