Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Շիրազի 100–ամյակին նվիրված տոնակատարություն` առանց հուշերի, բանաստեղծությունների (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Հուլիս 05,2014 19:15

Երեկ Գյումրու Վարդանանց հրապարակում նշվեց Հովհաննես Շիրազի 100-ամյակը: Այս տոնակատարությանը ներկա էին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մայրը`Ռոզա Ծառուկյանը, որը գլխավորում էր ԲՀԿ-ական պաշտոնյաների ու պատգամավորների խումբը, Սասուն Պասկևիչյանը, Տիգրան Մանսուրյանը:

Գյումրեցի բանաստեղծի ծնունդը հարազատ քաղաքում նշելու գաղափարը, բնականաբար, շատ էր ոգևորել այս քաղաքի բնակիչներին, սակայն, այդ նույն մարդկանցից շատերի տպավորությամբ, միջոցառումը բավական վատ էր կազմակերպված:

Ավագանու որոշմամբ այս տոնակատարության համար հատկացված 17 միլիոն դրամը քիչ գումար չէր այն բուն բովանդակությանը համապատասխանեցնելու, մի քանի տաղանդավոր ասմունքողների ևս հրավիրելու համար. որևէ հուշ, որևէ խոսք կամ բանաստեղծություն չհնչեց Հովհաննես Շիրազից ու Հովհաննես Շիրազի մասին և կարելի է ասել Գյումրու «Հոկտեմբեր» կինոդահլիճում ապրիլի 27-ին բանաստեղծի 100-ամյակին նվիրված հուշ-երեկոն շատ ավելի բովանդակալից էր:

Անգամ բեմ չհրավիրվեցին Վանանդ ու Աստղիկ Շիրազները…

Ժամը 20.30-ից մինչև 12.00 տևած միջոցառումը ուղղակի համերգ հիշեցրեց` Հայաստանի հայտնի երգիչների ու Գյումրու պարային խմբերի մասնակցությամբ: Հպանցիկ հիշեցին նաև հանճարեղ դերասանի` Մհեր Մկրտչյանի ծննդյան 84-ամյակը:

PrevPhoto
NextPhoto

Իսկ որ ամենատարօրինակն էր, այս երկու հանճարների ծննդյան տոնակատարության հետ նշվում էր նաև դպրոցի շրջանավարտների ավարտական երեկոն:

Նկատենք նաև, որ գյումրեցիների մի զգալի հատված այս տոնակատարությանը հետևում էր ճաղերի արանքից, որը ևս անարդար էր. ով կարողացել էր ճարպիկ գտնվել, հրավիրատոմս էր ձեռք բերել ու եկել նստել էր, իսկ ով` ոչ, ստիպված էր այս ընթացքում ժամեր շարունակ կանգնել:

Ինչևէ, Սամվել Բալասանյանը, որը իրոք կարողանում է նմանատիպ միջոցառումներով գյումրեցիների մեծ մասին տներից դուրս հանել, Գյումրու կենտրոնում հավաքել, թերևս ճիշտ կաներ քաղաքապետարանի մշակույթի բաժնի աշխատակիցների ցանկը վերանայեր . չէ՞ որ Գյումրին տաղանդավոր մարդկանց քաղաք է, և եթե անգամ դրսից որևէ երգչի, արվեստագետի չհրավիրեն, այս քաղաքը սեփական ուժերով կկարողանա բարձրամակարդակ միջոցառումներ կազմակերպել …միայն թե այս ամենի համար պրոֆեսիոնալ կազմակերպիչ է անհրաժեշտ : Այլապես ստացվում է, որ Գյումրու բոլոր միջոցառումները նույնաբովանդակ են` միայն թե դրանք տարբեր մարդկանց ու տարբեր առիթների են նվիրված:

Ի դեպ, 5 ժամ տևած միջոցառման ընթացքում Հովհաննես Շիրազից հնչեց ընդամենը մեկ բանաստեղծություն` Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Տիգրան Գաբոյանի շուրթերից, որը և վարում էր երեկոն:

Մանրամասները`տեսանյութերում:



Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմինե Սաքոյան says:

    Ինչևէ, Սամվել Բալասանյանը, որը իրոք կարողանում է նմանատիպ միջոցառումներով գյումրեցիների մեծ մասին տներից դուրս հանել, Գյումրու կենտրոնում հավաքել, թերևս ճիշտ կաներ քաղաքապետարանի մշակույթի բաժնի աշխատակիցների ցանկը վերանայեր . չէ՞ որ Գյումրին տաղանդավոր մարդկանց քաղաք է, և եթե անգամ դրսից որևէ երգչի, արվեստագետի չհրավիրեն, այս քաղաքը սեփական ուժերով կկարողանա բարձրամակարդակ միջոցառումներ կազմակերպել …միայն թե այս ամենի համար պրոֆեսիոնալ կազմակերպիչ է անհրաժեշտ : Այլապես ստացվում է, որ Գյումրու բոլոր միջոցառումները նույնաբովանդակ են` միայն թե դրանք տարբեր մարդկանց ու տարբեր առիթների են նվիրված:

    Էս պարբերությունից ոչ մի բան չհասկացա, Գյումրիում միշտ էլ տոներ շատ շուքով կազմակերպվել են, բայց այս մեկը առանձնահատուկ էր նրանով, որ 4 առիթ էր իրար խփել bալասանյանը, ուղղակի ամոթ էր մի քանի ծախս մի դռնով հանելը՝Ֆրունզի, Շիրազի ու մեկ էլ շրջանավարտներին միջոցառումները իրար զարկելը , ես անկեղծ ամաչեցի, մնացել էր Ձմնեռ Պապուն էլ կանչեր ու սաղ տոները աներ, դա միջոցառում կազմակերպել չէր, da գալչկայի համար էր ու վատ էր , որ ներկա մշակությաին մեծերը դա տեսան ու զգացին

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031