«Ովքեր զգում են, որ Ազգային Ժողովը պարզապես ներկա ստանալու տեղ է, այդ մանդատը իրենց համար պարզապես մանդատ է, որ իրենք գրպանը դնեն, ուրեմն՝ իրենք ճիշտ չեն հասկացել»,- այսօր՝ հուլիսի 5-ին, «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանը: Նա նման պատգամավորներին առաջարկեց դիմել եւ հեռանալ Ազգային ժողովից:
Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ինքը Հանրապետական պատգամավորներին խմբակցության նիստերի ընթացքում հայտարարել է, որ այդ մանդատները տրված են յուրաքանչյուր պատգամավորի, որպեսզի նրանք կատարեն իրենց պատգամավորական եւ քաղաքացիական պարտականությունները.
«Թո՛ղ մտածեն այն կուսակցությունները, այն խմբակցությունները, որտեղ վեց-յոթ հոգի է, բայց փաստացի մեկ հոգի է. Յոթ հոգով եկել են Ազգային ժողով, բայց դարձել են երկու հոգի»:
Նա նշեց, որ որոշակի չափորոշիչներ պետք է լինեն, թե ո՞վ իրավունք ունի դառնալ պատգամավոր: Վահրամ Բաղդասարյանը խոստովանեց, որ այդ հարցի շուրջ կարծիքները տարբեր են, եւ ոմանք նույնիսկ այդ քայլը որակավորում են որպես մարդու իրավունքների ոտնահարում.
Կարդացեք նաև
«Հիմա հանրությանը մեղադրելու չէ, այսպիսի իրավիճակներում կարող են ընտրել այնպիսի մարդկանց, որ կարող է զարմանք առաջանալ: Այսինքն` ընտրության քաղաքակրթության մակարդակը մեր մոտ կաղում է բավականին շատ, որպեսզի մարդիկ կարողանան կատարել ճիշտ ընտրություն: Առավել եւս ցուցակները, որոնք կազմում են կուսակցությունները, եթե մենք պատասխանատվությամբ մոտենանք այդ ցուցակներին այդ հարցը կարող ենք կարգավորել»:
Հարցին, թե ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի՝ լրագրողների հավատագրման կարգը խստացնելու նախաձեռնությունը նրա հետ քննարկե՞լ է, պարոն Բաղդասարյանը պատասխանեց, որ ԱԺ նախագահը պարտավոր չէ խմբակցության ղեկավարի հետ քննարկել նման հարցը, բայց համարում է, որ պարտավոր է այն քննարկել լրագրողների հետ: Նա հայտարարեց, որ համարում է՝ Ազգային ժողովում պետք է աշխատեն միայն պրոֆեսիոնալ լրագրողները, որպեսզի թե՛ իրենց, թե՛ լրագրողների աշխատանքն արդյունավետ լինի.
«Այդ խնդիրը պետք է լրագրողները որոշեն, որպեսզի ավելի ռացիոնալ եւ օպերատիվ դարձնեն աշխատանքը: Անկեղծ ասած, ինձ նույնպես դուր չի գալիս Ազգային ժողովում լրագրողների աշխատանքը: Երբ ես համեմատում եմ 1995 թվականի հետ, 1999 թվականի հետ, 2003-ի հետ, մենք աստիճանաբար անկում ենք ապրում ե՛ւ պատգամավորական որակը, ե՛ւ լրատվական աշխատանքները: Եթե ասում եք՝ 250-300-ի տեղը, թո՛ղ 3000-ը լինեն, կներե՛ք, բայց Ազգային ժողովը պրակտիկայի տեղ չէ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Նախ`ազատվեք հհկ քրեածին ու գավառամիտ ,,վեքիլներից,, և ընտրագողությունից, և ամեն ինչ իր տեղը կընկնի…
Գալուստի ,,մակարդակի,, ԱԺ ունենալը խայտառակություն է և այս վիճակի պատասխանատուն
հհկ կոչվող բանդան է…