Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ հեթանոսների ծեսը՝ Նեմրութ լեռան վրա. Daily Sabah

Հուլիս 05,2014 18:13

Հայ հեթանոսները կրոնական արարողություն են իրականացրել Նեմրութ լեռան վրա: 34 հոգանոց խումբը Թուրքիայի Կահտա քաղաքից բարձրացել է լեռան գագաթը (2606 մ), որտեղ քրմի առաջնորդությամբ ծեսը սկսվել է՝ հատուկ տարայի մեջ դանակներ տաքացնելով: Գրում է «Դեյլի Սաբահ»-ը:

Ծեսը տևել է մեկուկես ժամ, ինչից հետո մասնակիցները ճաշակել են հայկական ավանդական խոհանոցի ուտեստներ:

Մասնակիցներից Գագիկ Հայրապետյանն ասել է, որ Նեմրութ լեռը և Վան նահանգը սրբազան վայրեր են հայ հեթանոսների համար. «Մեզ համար Նեմրութ լեռը խաղաղության խորհրդանիշն է: Մենք ամեն տարի կշարունակենք մեր կրոնական ծեսերն անել այս աստվածային վայրում», – ասել է նա:

Խումբը բաղկացած է եղել տարբեր մասնագիտությունների տեր մարդկանցով, այդ թվում՝ գործարարներ, գրողներ, զինվորականներ, երաժիշտներ և բժիշկներ:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031