Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք Ադրբեջանին ոչինչ չունենք տալու, դեռ ունենք վերցնելու». արձագանք Ջոն Հեֆֆերնի հայտարարությանը

Հուլիս 05,2014 17:50

«Թող բոլորը բարի լինեն իրենց դիվանագիտական ու միջազգային օրենքներով հանդերձ մարդու, ապագա պետության իրավունքները եւ գալիք ժողովրդի անվտանգության իրավունքները ապահովել եւ ոչ թե մեզ մատնանշել, թե այս կամ այն պետությունը ոնց դուդուկ նվագի, եւ մենք որի տակ լամբադա պարենք, որի տակ՝ չառլեստոն: Մեր պարը բերդ պարն է, իսկ մեր պարը պարել ենք եւ արդյունքը իրենց աչքի առաջ քարտեզն է՝ գրավյալ տարածքներով: Մենք ոչինչ չունենք տալու, դեռ ունենք վերցնելու»,- Aravot.am-ին ասաց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արայիկ Խուդավերդյանը՝ անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի հայտարարությանը, թե Հայաստանը պետք է վերադարձնի ազատագրված 7 տարածքները:

Պարոն Խուդավերդյանի խոսքով, «Մեր պատերազմում աշխարհ ենք կրել, այս պատերազմը բխում էր միայն հայի եւ հայաստանցու շահերից, ձեռքբերումն էլ՝ հայոց 3-րդ հանրապետությունն է, Ղարաբաղի անկախացումը եւ Հայաստանից խլված տարածքները հետ վերցնելը: Աշխարհը իր խաղերր մեջ, մկրատով կտրած տարածքների վերաբաշխումների մեջ թող մեզ մաս չանի մսացուն մեզնից իր ոտնատակ թողնելու համար: Մենք մեր հարցը լուծել ենք:

Իսկ այդ մեծ պետությունները, որոնք կթու կովի, բայց գայլի երախով կովի կեցվածք են ընդունում մեր հանդեպ, մենք իրենց հետ չունենք տալիք ու առնելիք, պահելու ենք մերը եւ մերը պահելով՝ պահում ենք նաեւ աշխարհի դեմքը»:

Նրա համոզմամբ, ՀՀ իշխանությունները չեն արձագանքում նմանատիպ հայտարարություններին, որովհետեւ. «Իշխանությունները էնքան են կեղտոտվել այս կամ այն տերությունների ոտքերի տակ երկու կոպեկի դիմաց թավալ գալով, որ հիմա պատրաստ են բացի երկրի տարածքից նաեւ մեզ ստրկացման նետել: Հայաստանն այսօր քառաբեկված երկիր է, իշխանությունը պատասխանատու չէ ժողովրդի եւ պետության տարածքի համար: Դրա համար չենք հասկանում մեր դավադիր իշխանավորների՝ այս կամ այն երկրի հետ իրենց մանկամիտ, միֆային խաղերը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Հայաստանը Ռուսաստանի գաղութն է, իսկ գաղութը ձայնազուրկ է: Նախ հարկավոր է ազատվել այդ լծից հետո նոր ձայնի իրավունք վաստակելով խոսել հողերի թեմայով:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031