Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հուլիսի 5-ին կարգադրել է Ուկրաինայի դրոշը բարձրացնել Սլավյանսկի քաղաքապետարանի վրա, այն բանից հետո, երբ հաղորդվել է շրջանի անջատականներին պարտության մատնելու մասին, հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:
Ուկրաինայի գլխավոր շտաբի պետ Վիկտոր Մուժենկոն նախագահ Պյոտր Պորոշենկոյին զեկուցել է, որ այսօր գիշերը Սլավյանսկի անջատականները փորձել են առաջ շարժվել և ընկել են գնդացրային կրակահերթի տակ ու արդյունքում կործանվել է մեկ տանկ, երկու ԲՄՊ և երկու ԲՄԴ մարտական մեքենաներ, հաղորդել են նախագահի մամուլի ծառայությունից:
Պորոշենկոն Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Արդեն մեկուկես ժամ է, որ մեր զինվորականներն ու տեղի բնակիչները իրացրել են անջատական զինյալների թողած զենքերը: Սա է իրական զինաթափությունը, որը նախատեսված էր իմ կողմից հայտարարված Ուկրաինայի արևելքի խաղաղության ծրագրով»:
Սլավյանսկը ռուսամետ անջատականների վերահսկողության տակ էր գտնվում 2014թ. ապրիլից:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ