Մոլդովայի հեռուստատեսության և ռադիոյի խորհուրդը դադարեցրել է «Ռոսիա-24» հեռուստաընկերության արտոնագիրը, ինչպես նաև պատժամիջոցներ է սահմանել մոլդովական չորս հեռարձակող ընկերությունների նկատմամբ:
Խորհուրդը նրանց քննադատել է լուրերի թողարկումներում բազմակարծություն չներկայացնելու համար:
Խորհրդի անդամ Դինու Քոկանը ասել է, որ «Ռոսիա-24»-ի վերլուծական ծրագրերը վատթարագույնն են, ուկրաինական իրադարձությունները ներկայացնում են միակողմանի: «Այդպիսի հեռուստաալիք Մոլդովայում չպետք է հեռարձակվի», – հայտարարել է նա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում