ԱՄՆ-ում գործող Թուրք-ամերիկյան ասոցիացիայի վեհաժողովը (ԹԱԱՎ) Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի դեմ հակածրագիր է պատրաստել, հայտնում է «Հուրիեթ» թերթը:
Հակահարվածը լինելու և՛ թուրքական առանձին քարոզչությամբ, և՛ հայերի միջոցառումներին հակահարվածներ հասցնելով: Մի դեպքում նրանք պատրաստվում են Թուրքիայից ԱՄՆ հրավիրել ակտիվիստների, որոնք պետք է յուրաքանչյուր նահանգում հանդիպեն օրենսդիրների հետ, սոցիալական մեդիայում արշավներ իրականացնեն, կապ հաստատեն ավանդական լրատվամիջոցների հետ և ամերիկացիների համար ամբողջ երկրով ցանցային հանդիպումներ կազմակերպեն:
Նախատեսվում են առնվազն 20-օրյա անընդմեջ դասախոսություններ ամերիկյան համալսարանների և հայտնի թուրքերի հետ համատեղ:
Մյուս դեպքում նրանք նախատեսում են անմիջապես պատասխան տալ, երբ հայերի դիրքորոշումները կհրապարակվեն համաժողովներում, ցուցահանդեսներում, վահանակներում: ԹԱԱՎ-ը գրողներին և հրատարակողներին խնդրելու է, որ հայերի դիրքորոշման մասին իրենց գրքերում կամ վավերագրություններում ներառեն նաև թուրքական վարկածը:
Կարդացեք նաև
Ծրագրով նախատեսված է նաև դասընթացներ կոնգրեսականների հետ, ինչպես նաև թուրքերը կփորձեն հայկական «ուրվական կայքերի» դեմն առնել, որոնք նախատեսված են թուրքական քարոզչությունը համացանցում խափանելու համար:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ