Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռեցին մեղադրվում է անզգուշությամբ մահ պատճառելու մեջ

Հուլիս 05,2014 15:39

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ, ընթանում է ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ մեղադրվող Գ. Մխոյանի դատաքննությունը:

Համաձայն մեղադրական եզրակացության`Գ. Մխոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա այս տարվա հունվարի 30-ին ժամը 06:00-ի սահմաններում ալկոհոլային հարբածության վիճակում վարելով «BMV 323i» մակնիշի ավտոմեքենան, խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, որի հետևանքով բախվել է «OPEL VECTRA 1.8» ավտոմեքենային, որի հետևանքով վերը նշված մեքենայի վարորդ` Ա. Սուքիասյանին անզգուշությամբ պատճառել է մահ, իսկ մնացած ուղևորների առողջությանը` ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող:

Նա նախկինում դատված չի եղել: Այժմ «Վանաձոր» ՔԿՀ կալանավոր է:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031