Իմ ծանոթներից շատերի առավոտն արդեն 20 տարի սկսվում է «Առավոտով»: Դրական լիցքեր հաղորդող անվամբ այս օրաթերթը լրատվական դաշտում առանձնանում է օպերատիվությամբ, անաչառությամբ եւ արհեստավարժ վերլուծություններով: Իսկ «Առավոտի» մարզական էջն այն եզակիներից է, որը լրատվությունից բացի պրոպագանդում է մասսայական սպորտն ու օլիմպիական գաղափարները:
Շնորհավոր ծնունդդ «Առավոտ»
Բարի լուրերի ակնկալիքով՝ Կենտրոն հեռուստաընկերության մարզական լրագրող-մեկնաբան Կարո Պողոսյան