Նախկին «ժառանգական» Կարինե Հակոբյանն առաջիկայում կարող է աշխատանքի անցնել ՕԵԿ-ի «Երեւան TV»-ում՝ հասարակական եւ իրավական ոլորտի պատասխանատուի պաշտոնում:
Բայց տիկին Հակոբյանը ասում է, որ «դեռ որոշակի չէ» իր աշխատանքի անցնելը, եւ այցելությունները բացատրում է պայմաններին ծանոթանալու հանգամանքով:
Ինչպես մյուս կուսակցական հեռուստաընկերությունները, այս մեկն էլ բացառություն չի լինելու, եւ ՕԵԿ քարոզչությամբ է զբաղվելու: «Դուք պատրա՞ստ եք դրան»,- հարցրել է մեր լրագրողը:
«Մի քանի հանդիպումների ժամանակ ինձ հակառակն է ասվել, որ նպատակը Հայաստանի անկախ մամուլի կայացումն է, եւ իբր այդ հեռուստաընկերությունն աշխատելու է լինել այդպիսին: Եթե հնարավորությունները տալիս են, գուցե կարելի է փորձել»,- պատասխանել է Կարինե Հակոբյանը:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում