Լրահոս
Օրվա լրահոսը

«Հին Երեւանը» իրականություն կդառնա՞

Հուլիս 05,2014 14:55

Առցանց «Առավոտի» եթերում թեման քննարկում են քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը եւ ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը

Արամ Աբրահամյան.- Ես ուզում եմ ձեր կարծիքն ասեք «Հին Երեւան» իրականացվող կամ երբեւէ իրականացվելիք նախագծի մասին:

Սարհատ Պետրոսյան.– 1970-80-ականներից քննարկվել է, որ նախաթամանյանական Երեւանի քանդվող ու վերացող շենքերը մի տեղ կենտրոնացվեն. սկզբնական շրջանում դրա համար քննարկվել է Ալավերդյան փողոցը՝ ներկայումս Հանրապետության փողոցը, իսկ 2000 թվականների սկզբին ես ինքս Բուզանդի եւ Արամի փողոցի հուշարձանների պաշտպանության ջատագովներից մեկն եմ: Ճարտարապետ Լեւոն Վարդանյանը առաջարկեց այն գաղափարը, որ Արամի, Բուզանդի, Եզնիկ Կողբացու եւ Աբովյան փողոցներով այդ պարփակված ամբողջ հատվածում ստեղծվի Հին Երեւան թաղամաս: Այն ժամանակ Արամի եւ Բուզանդի փողոցների դեռեւս երկու կողմում պահպանվում էին պատմական արժեք ունեցող նախաթամանյանական շենքերը, եւ գաղափարը շատ լավն էր: Մենք ինքներս ակտիվիստ երիտասարդներով միացանք եւ կարծես թե հաջողության հասանք: Դրան հաջորդող 10 տարիների ընթացքում նպատակը, ինչի համար ստեղծվում էր հին Երեւանը, արժեզրկվեց: Այսօր, երբ խոսք է գնում Աֆրիկյանների շենքի մասին, որ պետք է տեղափոխեն, որովհետեւ դրա դիմաց բազմահարկ, էլիտար շենքեր կան, «Հին Երեւան» թաղամասում նույնպես այդ իրավիճակն է լինելու, որովհետեւ դիմացը 16-18 հարկանի բնակելի շենքեր կան կառուցված վերջին 10 տարիների ընթացքում:

Ա. Ա.- Հետեւաբար չպիտի լինի այդպիսի «արգելոց», որտեղ պետք է հավաքվեն հին շենքերը:

Ֆերդինանդ Առաքելյան.– Տարօրինակ բան է, աշխարհում չկա այնպիսի բան, որ քանդելով՝ կառուցեն, կա կառուցելով՝ կառուցում: Շատ ճիշտ է ասված այդ բարձրահարկ շենքերի մասին, ոչ մի ներդրող չի գա 2 հարկանի շենք կառուցի: Բայց կա մի բան, որի իրավունքը չունենք՝ հին գեղեցիկ շենքը քանդել, նորը կառուցել: Օրինակ՝ Հին Պրահայում չեն կարող մի փոքրիկ բան փոխել, հնարավոր չէ: Բուդապեշտում ուզում էինք հուշարձան դնել, որի հեղինակը ես էի, մի բարձրահարկ շենք կար, հավաքվել էին, թե ոնց կտրեն եւ շինեն ռիթմի մեջ… Մի ահավոր շենք կառուցված է «Հրազդան» մարզադաշտի մոտ, ահռելի բան է, ոչ արվեստ կա, ոչ նկար, ոչ էմոցիա, ենթադրենք՝ մեջը շատ բնակարաններ կան, բայց դա ինչ է տալիս: Ես մի անգամ Վարդանյան Լեւոնին ասացի՝ քանդեք, արդեն 30-ի մոտ շենքեր քանդել եք, բայց նրանցից որեւէ մեկը կառուցե՞լ եք:

Ա. Ա.- Բայց քարերը համարակալել են քանդելուց:

Ֆ. Ա.– Դա սուտ բան է, կհավաքեն ու կլցնեն իրար վրա, կպրծնեն, համարակալել էին նաեւ Լենինի պատվանդանի քարերը, բայց ո՞ւր են: Իսկ դա գլուխգործոց էր:

Ա. Ա.- Այսինքն՝ ասում եք՝ հիմա հավատ չկա, որ այն քարերը, որոնք դրված են Գլենդել Հիլզում, դրանցից կսարքվի մի բան:

Ս. Պ.- Այո, նաեւ դա է, բայց երկրորդ՝ նաեւ պատճառներից մեկն է, թե ինչու «Հին Երեւանը» ակտուալ դարձավ, որովհետեւ եւս մի քանի շենքեր ոմանց կոկորդին են մնացել: Դրանք «Հին Երեւանի» անվան տակ պետք է քանդվեն, դեռեւս այդպիսի 7 շենքեր կան, որոնք վտանգված են, հուշարձանների ցանկում կան տեղափոխման ենթակա շենքեր: Քավ լիցի, մենք դեմ չենք ու ասում ենք՝ Աֆրիկյանները տեղում թող մնան, գնացեք կառուցեք Հին Երեւանը: Սկսեք Հին Երեւանը, ապացուցեք, ունեցեք հանրային վստահություն, հետո՝ կառուցեք, բայց՝ ոչ, այստեղ խնդիր կա շենքից ազատվելու, որովհետեւ ես վստահ եմ գրեթե, որ Հին Երեւանը չի իրականանա, որովհետեւ տնտեսապես ճիշտ եք՝ նպատակահարմար չի: Ցանկացած ներդրող, որ կարող է կառուցել 18 հարկ, 2 հարկ չի կառուցի:

Քննարկումն` ամբողջությամբ

Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031