Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ջրի սակագինն այս անգամ կմնա անփոփոխ. «Հայոց աշխարհ»

Հուլիս 05,2014 11:05

Էլեկտրաէներգիան թանկացնելուց հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատրաստվում է հուլիսի 9-ին անդրադառնալ մայրաքաղաքի եւ հարակից մի քանի շրջանների խմելու ջրի սակագնի խնդրին։ Ի տարբերություն հոսանքի, ջրամատակարարման գինը կմնա նույնը։

Չնայած նրան, որ դեռեւս տարեսկզբին «Երեւան ջուրը» սակագների ճշգրտման հայտով առաջարկել էր թանկացնել ջրամատակարարման-ջրահեռացման ծառայությունը, այնուհանդերձ հանձնաժողովը հակված է հերթական տնտեսական տարվա համար այն թողնել անփոփոխ։ Խոսքը, սակայն, բացառապես բնակչությանը մատուցվող ծառայությունների մասին է։ Այլ բաժանորդների դեպքում սակագները կշարունակեն բարձրանալ։

Այսպես. տրված լիազորությունների շրջանակներում, դեռեւս փետրվարին «Երեւան ջուրը» հայտ էր ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ակնկալելով ջրամատակարարման-ջրահեռացման ծառայությունների սակագների բարձրացում։ Ընդ որում՝ բոլոր բաժանորդների, այդ թվում՝ նաեւ բնակչության համար։

Մինչ այդ, ինչպես հայտնի է, բնակչության սակագները նվազել էին. 174 դրամից անցած տարի այն դարձավ 170 դրամ։
Այս անգամ ընկերությունը կրկին սակագները ճշգրտել էր թանկացման ուղղությամբ։ Ընդ որում՝ դրա հիմնական պատճառաբանությունը համարվել էր 5,8 տոկոսանոց գնաճը։ Այդ գործոնը, «Երեւան ջուր» ընկերության մասնագետների գնահատմամբ, սակագների վրա թողել է շուրջ 8 դրամի ազդեցություն։

Երբ որոշվեց օգոստոսի 1-ից թանկացնել էլեկտրաէներգիան, ենթադրվում էր, որ ջրամատակարարման սակագների բարձրացման առումով ճնշումը կմեծանա։ Իրականում այդպես էլ կա, սակայն հանձնաժողովը մտադիր է բնակիչ-բաժանորդների համար առայժմ այն թողնել անփոփոխ։

Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031