Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը Նիգերիայի ֆուտբոլի ֆեդերացիային կարող է պատժել՝ նրա գործերին պետության միջամտելու պատճառով:
Նիգերիայի սպորտի նախարար Տեմի Դանագոգոն հեռացրել է ֆեդերացիայի գործկոմի անդամներին եւ կազմակերպության միակ կառավարիչ նշանակել Լոուրենս Կատիկենին: Ուժային այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Նիգերիան աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում 0:2 հաշվով զիջել է Ֆրանսիային: Եվ դա այն դեպքում, երբ այդ երկրի ընտրանին պատմության մեջ երրորդ անգամ էր անցել փլեյ-օֆֆ:
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Դանագոգոն գործել է երկրի Պլատո նահանգի գերագույն դատարանի որոշմամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ EFE-ի