Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով, այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեց տաքսու վարորդ, գործով վկա Վահրամ Մնացականյանը:
Նրա պատմելով, ինքը պատահաբար անցնելիս է տեսել Կոմիտաս 5- ի դեպքերը.
«Ես ուղղակի իմ մեքենայով կանգնած էի, երբ չորս մետրից տեսա, որ մի ոստիկան Արգիշտի Կիվիրյանին փորի հատվածում բռնել էր եւ տանում էր դեպի ոստիկանական մեքենան։ Ինքը այնտեղ ոնց որ ղեկավար լիներ, եթե ոստիկանները ցանկանում էին ինչ-որ մեկին տանել, գալիս էր եւ չէր թողնում։ Անգամ մտածեցի հալալ է այս մարդուն, որ իրեն սենց ա պահում»:
Արգիշտի Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանն էլ կասկածներ հայտնեց, որ վկան կապ ունի Արաբկիրի ոստիկանության հետ.«Ժամանակին վկան դատապարտվել է Արաբկիրում կատարած հանցագործության համար։ Քրեական գործի ընթացքը ցույց է տալիս, որ Արաբկիրի ոստիկանությունը ակնհայտ շահագրգռված է այդ գործով վկաներ ապահովելու գործում եւ դրա համար շատ ակտիվ գործողություններ է ձեռնարկում։ Շատ տարօրինակ է, թե այս վկան ինչպես հայտնվեց դատարանում, որովհետեւ չէին կարող վկայի մասին տեղեկությունները օրինական ճանապարհով ստացված լինել, որովհետեւ այդ ճանապարհով բոլոր միջոցները սպառված են»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ