ՖԻՖԱ-ի հասցեին հնչեցրած խիստ քննադատություններից հետո Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնային արգելում է աշխարհի առաջնության հանդիպումներին հետեւել VIP օթյակներից:
Folha de Sao Paulo-ի տեղեկություններով, Մարադոնան Իրանի եւ Նիգերիայի հետ արգենտինացիների հանդիպումներին գնացել է ՖԻՖԱ-ի հրավիրած հյուրերի համար ամրագրված տոմսերով եւ ՖԻՖԱ-ն այլեւս չի ցանկանում, որպեսզի նա տեղ զբաղեցնի այդ օթյակներում:
Լրատվամիջոցներն ավելի վաղ տեղեկացրել էին, որ համապատասխան հավատարմագրում չունենալու պատճառով Մարադոնային մարզադաշտ մտնել չեն թողել նաեւ աշխարհի առաջնության բացման խաղի ժամանակ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ eurosport-ի