Դերասան Սեպուհ Ապիկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է , թե հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից, վրդովմունքի պատճառն էլ ճանապարհային ոստիկանությունից 200 000 դրամի չափով ստացված տուգանքն է:
Ճանաչված արվեստագետ, նկարիչ Ստեփան Վերանյանը (լուսանկարում) պատասխանելով Aravot.am-ի հարցին, ինչպես է վերաբերվում դերասանի արարքին, արդյոք ինքը նման քայլի կդիմե՞ր, նշեց. «Չեմ կարծում, թե նման բաները կարող են ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու առիթ դառնալ: Ինքը (Սեպուհ Ապիկյանը) ադեկվատ չէ կամ կատակել է… Իրեն չեմ ճանաչում, բայց գտնում եմ, որ ամեն դեպքում դա լավ բան չէ, մեղմ ասած սխալ է: Ինքս երեսուն տարուց ավելի է, մեքենա եմ վարում, ու եթե սխալ ես գործել, քեզ տուգանում են, անգամ եթե սխալ չես գործել ու էլի տուգանվել ես, մի՞թե պետքէ հրաժարվես քո երկրի քաղաքացիությունից: Կրկնում եմ նա կա՛մ կատակել է, կա՛մ հոգեբանական պրոբլեմներ ունի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Խախտված են այն անբարոները, որ չեն հասկանում վամպիրզմից զզվողներին և ֆաշիստապետությունից հրաժարվողներին:Գժերի համար բարոյականությունն ու արժանապատվությունը հոգեկան շեղումներ են:Հումանիստական տեսանկյունից մեղք են այդ հիվանդ հռչակող հիվանդ հայաբժիկները: