Կառավարության երեկվա որոշումը՝ հերթական անգամ 4.5 մլն դրամ տրամադրել Ջերմուկում մոծակների դեմ պայքարի համար շատերը հումորի դաշտին էին վերագրել:
Այդ իսկ պատճառով Aravot.am-ը դերասան Մկրտիչ Արզումանյանից՝ Մկոյից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կմեկնաբանի կառավարության այդ որոշումը: Մկոն ծիծաղեց. «Որոշել են, թող անեն, ինչ ասեմ»:
Մեր հարցին՝ ըստ Ձեզ, մոծակները շա՞տ կխանգարեն տուրիստներին՝ Մկոն պատասխանեց. «Նայած ինչ մոծակներ են: Հիմա առաջվա մոծակները չեն, հիմա ուրիշ մոծակներ են: Ամեն ինչ զարգանում է, նաեւ մոծակներն են զարգացել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ