Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ԱԱԾ-ի աշխատակից է, անթույլատրելի մեթոդ է կիրառել, նման հավաքագրում չեն անում». Գուրգեն Եղիազարյան

Հուլիս 04,2014 19:35

«Ժառանգության» վարչության անդամ, araratnews.am կայքի տնտեսական թեմաներով լրագրող Հրայր Մանուկյանը երեկ ձայնագրություն էր հրապարակել, թե ինչպես է ԱԱԾ աշխատակից ներկայացած Վլադ Հակոբյանը  սկզբում «լավով», հետո՝ սպառնալիքների միջոցով փորձում հավաքագրել իրեն:

Քանի որ քննարկումների ընթացքում, շատ է արծարծվում այն միտքը, որ ԱԱԾ աշխատակիցը գործել է ծայրաստիճան ոչ պրոֆեսիոնալ, Aravot.am-ը ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանից հետաքրքրվեց՝ ԱԱԾ աշխատակցի աշխատաոճն ինչքանո՞վ է ընդունելի: Նա վստահեցրեց, որ գնահատական տալու համար ինֆորմացիայի պակաս կա. «Մենք չգիտենք, թե իրականում ինչ է կատարվել՝ նա ԱԱԾ-ի աշխատո՞ղ է, թե՞ ԱԱԾ-ի աշխատող չի: Իր ներկայանալով չի կարելի եզրահանգման գալ: Ինչ վերաբերում է հավաքագրմանը, դա ես նորմալ եմ համարում: Չկա երկիր՝ առանց գործակալի, այդպիսի բան չի լինում: Իհարկե, ԱԱԾ-ն մեր երկրում ծառայում է սուբյեկտին, ոչ թե պետությանը, բայց ընդհանրապես, որպես հավաքագրում, նորմալ եմ համարում»:

Մեր հարցին՝ այդպե՞ս են հավաքագրում, դա նորմա՞լ է՝ Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Դա արդեն հարցի մյուս կողմն է, թե ինչպես է դա կատարվել: Եթե ԱԱԾ-ի աշխատակից է, իհարկե, անթույլատրելի մեթոդ է կիրառել: Երեւում է, որ նոր աշխատող է, որովհետեւ բավականին անհասկանալի զրույց է վարում: Դրա համար եմ ասում՝մենք չգիտենք նա ով է եւ ինչ նպատակ է հետապնդել: Պետք է ինֆորմացիա ունենալ: Ինչ վերաբերում է հավաքագրման գործընթացին, իսկապես ես նորմալ եմ համարում: Բայց այս կոնկրետ դեպքում ասեմ՝ նման հավաքագրում չեն անում, էլի»:

Մեր հարցին՝ ասում են՝ Գորիկ Հակոբյանը իր մեթոդներով մնացել է Ձերժինսկու ժամանակներում, երբ չկային ձայնագրման թվային սարքեր, համաձա՞յն եք դրա հետ՝ Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Հավաքագրման առումով նոր բան չկա: Հուդայի հավաքագրումից մինչեւ այսօր հավաքագրման տեխնոլոգիաների մեջ շատ քիչ բան է փոխվել: Հավաքագրման պլանավորման, մոտեցումների մեջ սկզբունքային փոփոխություն չի եղել ավելի քան 2000 տարի: Իսկ Հուդայի հավաքագրումը դասական օրինակ է, այն ժամանակ 30 արծաթով կարելի էր կես հա ձիթենու այգի ձեռք բերել, այդքան լուրջ է գնահատվել Քրիստոսի դեմ աշխատանք»:

Ըստ Գուրգեն Եղիազարյանի, ԱԱԾ-ն ուղղակի հիմա վերածվել է ընդդիմության դեմ բռունցքի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Երկիրը որտեղ նույնիսկ բուհի ռեկտորիկն է ագենտ, իրավունք չունի գոյություն ունենալու:Երկիրը, որտեղ 6-ից 3-ը բռնիչ են, 3-ը ագենտ, այսինքն ժողովուրդ չունի, պիտի վերանա:Վամպիրներն ու դահիճները նոր աշխարհակարգում անելիք չունեն, բացի հողը սեփական և խմած արյուններով պարարտացնելը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031