Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյան. «Եթե ընկերներս ինձ չպաշտպանեին, կասեի` թքեմ ձեր երեսին»

Հուլիս 04,2014 18:40

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը այսօր դատարանում հայտարարեց, որ նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում իր «բ…զ» արտահայտությունը հայհոյանք չէր:

Հիշեցնենք, որ այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետազոտվում էին նրանց` նոյեմբերի 5-ի  կատարած գործողությունները արձանագրած տեսանյութերը:

«Ասում են  Շանթը հայհոյել է, ես դա որպես հայհոյանք չեմ օգտագործել: Ռուսական կալանավորական կյանքի մշակույթի մեջ էլ կա սուկա  բառը, հայերեն` շան քած: Իմաստայինով եմ դա օգտագործել: Պատվեր, հանձնարարություն կատարողների պահվածքի բնութագիրն եմ տվել»,- այսկերպ բացատրեց Շանթ Հարությունյանը դատարանում:

Հետո նա ներկայացրեց նոյեմբերի 5-ին իր հոգեվիճակը.«Իմ այդ հոգեվիճակում, երբ օրերով գալիս, ասում էին, թե սնայպերով խփելու ենք, էդ օրը ցույց  էին տալիս այս կամ այն պրովակատորներին, ասում էին գալու են կոնֆլիկտ սարքեն էնտեղ, տփոցի սարքեն, հետո ոստիկանները մի բան էլ փրկիչ հանդես գան, բաժանեն: Ես էդ բոլոր տեսակի սրիկաների դեմ եմ դուրս եկել: Հիմա մտածում եմ` մեղադրողը, որ էսօր ինձ մեղադրում է, դատավորը, որ վաղը վճիռ է կայացնելու իմ ու իմ ընկերների դեմ , ի վերջո ինչքան էլ տարբեր դիրքերում լինենք, դուք իշխանություն ներկայացնեք ես` հակաօրինական արարք կատարող, բայց մենք մեր երկրի համար ենք արել: Ու դատավորին ու մեղադրողին փչացնում են, երբ ստիպում են  սխալ բաներ անել, օրինակելի  մարդկանց դատել»:

Նրա կարծիքով իր ու ընկերների կատարածը պատմության մեջ է գրվելու` որպես օրինակելի արարք.« Մի խնդիր ունեմ` երբեք չպարտվել ու իմ ընկերները դա գիտեն, քանի Շանթը կանգնած է, իրենք առաջինը պետք է ուդառ ուտեն Շանթի համար… էս ձեւի տղերք Հայաստանում միշտ եղել են հազվագյուտ: Միլիցեքը 6 հոգով հասնում են վրես, բա ընկերներս ինչի՞  չպետք է պաշտպանեն; Իմ ընկերների արածի պատասխանատվությունը վերցնում եմ իմ վրա, եթե իրենք իրենց ղեկավարին չպաշտպանեին, ես կասեի` թքեմ ձեր երեսին»:

Շանթ Հարությունյանը նաեւ ասաց, որ դատարանում ինքը չի փորձում արդարանալ կամ արդարացնել իր ընկերներին.«Ես հանդես եմ գալիս որպես մեղադրող այս իշխանություններին, մեղադրելու եմ, որ իրենք հայրենասեր տղերքին այն վիճակում են դնում, որ նրանք ստիպված են կամ կոտրվել իրենց արժանապատվությամբ կամ պաշտպանել իրենց արժանապատվությունը բռունցքներով»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031