Քիչ հետո Գյումրու Վարդանանց հրապարակում հանդիսավոր տոնակատարությամբ կնշվի գյումրեցի մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազի 100-ամյակը: Ի դեպ, նշենք, որ այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է, և փոքր – ինչ տարօրինակ է, որ տոնական երեկոն նվիրված չէ նաև գյումրեցի հանճարեղ դերասանին:
Aravot.am-ի տեղեկություններով, տոնակատարությանը կմասնակցեն ոչ միայն հանրապետության հայտի երգիչները`Լեյլա Սարիբեկյանը, Սոֆի Մխեյանը, Ռազմիկ Ամյանը և այլք, այլ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Մինչ այդ Գյումրու պաշտոնյաները խոսում էին այն մասին, որ նորանշանակ վարչապետը ևս մասնակցելու է Հովհաննես Շիրազի մեծարման երեկոյին, որին, սակայն, ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, Գյումրի ժամանելը հարմար չի եղել:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ