«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց, որ իր տղայի նկատմամբ հարուցված քրեական գործը միտումնավոր է ու իրեն ոչնչացնելու համար է արվում:
«Բայց ես չեմ կոտրվի, ինչպես որ իմ հերն իմ դատերին չի կոտրվել, այնպես էլ ես իմ տղու դատից չեմ կոտրվի: Իրենք դա են ուզում, ասում են Շանթին ոչնչացնենք, իր տղուն դատելով»,- ասաց Շանթ Հարությունյանը:
Հետո դիմեց իր կողքին նստած որդուն` Շահենին ու ասաց, որ նա Հայաստանում ունի 4 եղբայր. «5 տարի հետո նրանք քո տարիքի են լինելու, մի քիչ էլ մեծ: Ու դա թող Սերժն էլ իմանա, Հովիկ Աբրահամյանն էլ իմանա, որ Շահենն ունի փոքր եղբայրներ: Ու հենց այս պահին, երբ հեռուստացույցով ցույց են տալիս, թե Շահենիկին ոնց են տանում, էդ երեխեքի մայրերն ասում են` տես Շահեն Հարությունյանն է` քո մեծ եղբայրն է, Սերժը նրան դատում է: Ու էլ պետք չի ոչ մի բան իրենց ասել: Ինձ չասեցին վեր կաց քո հոր համար պայքարիր, բայց մայրս ասում էր հորդ դատեցին KGB-ն, սովետը: Ես տենց էլ մեծացա: Հիմա նրանց մերերը չեն հասկանում, ոնց որ Ռուզանն էր (իր նախկին կինը) ժամանակին ասում` ոնց կարող է մենք իրարից հեռու ապրենք, իմ երեխեն քո նման դառնա, ես չեմ թողնի: Ես իմ երեխուն 15 տարի էլ չտեսնեմ, 15 տարի հետո վերադառնամ տղուս հետ մի քիչ ընկերություն անեմ, նա իր հոր գործն է շարունակելու
5 տարի հետո Սերժն ավելին է ստանալու, եթե դիմանա:Նա մինչեւ հոկտեմբեր չի դիմանա, եթե նրա տեղը ղազախն է որոշում: Լավ դու անինքնասեր ես , քո ճակատագիրը իրենք են որոշում, թող որոշեն, Հայաստանի ճակատագիրը ինչի՞ ես տալիս»:
Կարդացեք նաև
Շանթ Հարությունյանի գործով դատական հաջորդ նիստը նշանակվել է hուլիսի 9-ին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ