«Ես փուլը չգիտեմ, դա քաղաքական գործիչներին վերաբերվող հարց է: Ես 2000 թվականին գրված հոդված ունեմ, որտեղ գրել եմ, որ ես դեմ եմ սահմանադրական ցանկացած փոփոխության»,- Aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին՝ այս փուլում ճի՞շտ է սահմանադրական բարեփոխումներ իրականացնելն, ասաց ՍԴ անդամ Վալերի Պողոսյանը:
Նա հավելեց, որ իբրեւ ՍԴ անդամ, ինքը պետք է պաշտպանի գործող Սահմանադրությունը. «Կփոխեն՝ նոր կմտածենք»:
Aravot.am-ի դիտարկմանը՝ հիմնավորումներ են հնչում, այդ թվում նաեւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից, ով նաեւ սահմանադրական բարեփոխումներն իրականացնող հանձնաժողովի ղեկավարն է, որ Սահմանադրությունը կենդանի օրգանիզմ է եւ անընդհատ է բարեփոխումների կարիք զգում, Վալերի Պողոսյանը պատասխանեց. «Փոփոխության կարիք միշտ կա, ուղղակի դրան պետք է լավ նախապատրաստվել»:
Մեր զրուցակիցն այն կարծիքին է, որ սահմանադրական բարեփոխումները քաղաքական գործընթաց են, ոչ թե իրավական, ուստի, սահմանադրագետները «գործ չունեն»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ