Ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը այսօր նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին հետևյալ խնդրով.
«Կրկին քերվում են Երևանի այն փողոցները, որոնք հիմնանորոգվել են վերջին 1-4 տարիների ընթացքում: Օրինակ՝ անցյալ տարի հիմնանորոգված Արշակունյաց փողոցը, որի ծայրամասն այս պահին կրկին նորոգվում է, արդեն 20 օր է, ինչ Զաքյան փողոցն ամբողջովին քերվել է:
Բացի վարորդներին պատճառած անհանգստությունից, բնակիչներին փոշի մատակարարելուց, կա մի խնդիր, որի մասին լռում է քաղաքապետարանը: Քերված փողոցներում կարմիր գույնով գծանշված ավտոկայանատեղերը փաստորեն տվյալ ծառայությունը չեն մատուցում, և այդ նպատակի համար արդեն վճարած քաղաքացիները փաստորեն չեն օգտվում այդ ծառայությունից: Ո՞վ պետք է դրա համար պատասխան տա, կամ գուցե այդ վճարները տեղափոխվե՞ն, երբ սկսի գործել, մասնավորապես Զաքյան փողոցի գծանշված ավտոկայանատեղին:
Շնորհակալություն համագործակցության համար»:
Կարդացեք նաև
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցություն