Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դավիթ Խաչատրյանը դատապարտվեց 17 տարի ազատազրկման. (Տեսանյութ)

Հուլիս 04,2014 17:10

Հուլիսի 4-ին դատական կարգադրիչները Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատական նիստի մասնակիցներին  դահլիճ մտնելուց առաջ մետաղաորսիչ սարքով զննում էին: Դատական կարգադրիչները հստակ էին գործում, թեեւ նրանց միջամտության կարիքը չզգացվեց,  դատարանում միջադեպեր չեղան:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռեց ժամկետային զինծառայող, 1994թ. ծնված  Դավիթ Խաչատրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով («Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությունը»)եւ քրեական օրենսգրքի 112 հոդվածով 1-ին մասով(«Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար…») եւ 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ  կետով նրան դատապարտել ազատազրկման 13 տարի ժամկետով , քրեական օրենսգրքի 112 հոդվածով 1-ին մասով  նրան դատապարտել ազատազրկման 4 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 4-րդ մասի կիրարկմամբ, նշանակված պատիժները լրիվ գումարելու սկզբունքով  նրան  վերջնականապես դատապարտել ազատազրկման 17 տարի ժամկետով: Սույն դատավճիռը կարող է  բողոքարկվել մեկամսյա ժամկետում: Նշենք, որ մեղադրական կողմը պահանջել էր Դ. Խաչատրյանին ազատազրկել 18 տարի ժամկետով:

Մանրամասները` տեսանյութում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031