Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է առաջարկում Ռոբերտ Նազարյանին Միքայել Մելքումյանը (Տեսանյութ) 

Հուլիս 04,2014 16:19

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին խոստացել էր, որ առաջարկություններ կներկայացնի էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ:

Այսօր «Հայացք» ակումբում պարոն Մելքումյանը ներկայացնելով այդ առաջարկությունները, ասաց, որ հանձնաժողովի այն հիմնավորումներն ու փաստարկները, որ բերվել են թանկացման համար, դրանց այլընտրանք կար: Պարոն Մելքումյանի խոսքերով` հանձնաժողովը 3,85 դրամով սակագնի բարձրացումը հիմնավորում է համակարգում ճեղքվածքը հաղթահարելու պատճառաբանությամբ եւ համակարգում սպասվող ծախսերով, որոնք պետք է արտադրող կայաններն իրականացնեն. «Մենք համարում ենք, որ դրանց այլընտրանքային ֆինանսական լուծումներ կան, բայց այդ ճանապարհով հանձնաժողովը չգնաց»:

Պարոն Մելքումյանի խոսքերով` Պետությունն ի դեմս էներգետիկայի նախարարության եւ «Օպերատոր» ՓԲԸ-ի, բոլորը միասին հաստատում են ներդրումային ծրագիրը, իսկ «Օպերատոր» ՓԲԸ-ն կանխատեսում եւ իրազեկում է ռիսկերի մասին. «Բա էդ ի՞նչ ներդրումային ծրագիր եք հաստատել, ռիսկերի կառավարման բաժին չեն ունեցել, որ գնահատեին: Ինչո՞ւ հուլիսին սպասեցին, դեկտեմբերին չասացին այդ վնասերի, ճեղքվածքի մասին, որ ավելի հեշտ լուծումներ գտնվեին»:

Ըստ պարոն Մելքումյանի, 17 միլիարդ դրամի ճեղքվածքի 1/3 մասը, այսինքն` մոտ 5,5 միլիարդը պետությունն է պարտավոր փակել, սա օրենքի պահանջ է:
Իսկ հանձնաժողովին ներկայացրած առաջարկություններից է, ինչպես պարոն Մելքումյանն ասաց` տարանջատել էներգահամակարգի կառուցվածքը` էլցանցեր-սպառողներ հարաբերությունները թողնել հանգիստ:

Առաջարկությունների մասին մանրամասները`  տեսանյութերում

 

 

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031