Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրասիական միության անդամակցությանը զուգահեռ. «Խաղի կեսին գոլի տեղը փոխեցին» (Տեսանյութ) 

Հուլիս 04,2014 16:02

«Երբ դիմացիններն ասում են, որ Հայաստանը բանակցում է Մաքսային միությանն անդամակցելու համար, հիմա ասում են Եվրասիական տնտեսական միության համար, սա Հայաստանից կախված չէ: Դիմացինները խաղի կեսին գոլի տեղը փոխեցին և այդտեղ մեր իշխանությանը մեղադրելու տեղ չկա: Այլ բան կլիներ, եթե ասեին, թե ստորագրում են, բարեբախտաբար այդ իրավիճակը չկա»,-Aravot.am-ի հարցին`ի՞նչն է պատճառը, որ Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը ձգձգվում է, ավելին, ՀՀ վարչապետը հայտարարում է, թե տեղյակ չէ, թե ինչու նախագահների հանդիպում տեղի չի ունեցել, այսպես արձագանքեց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, թե Եվրասիական տնտեսական միություն մուտք գործելու հարցում Հայաստանն իր պայմանավորվածությունները ամբողջովին կատարել է և ինքը տեղյակ չէ թե ինչու նախագահների հանդիպումը տեղի չի ունեցել:

Կիրո Մանոյանի կարծիքով` այս հարցում «գաղտնիքներ» չկան: Նա մանրամասնեց. «Ռուսաստանը ցանկանում է , որ Հայաստանը միանա Եվրասիական տնտեսական միությանը, մյուս երկուսը, Ադրբեջանի խաթրին նայելով, ձգձգում են: Հիշեք Պուտինի ասածները, թե ակնկալում է, որ Հայաստանը կմիանա և այլն: Պարզ երևում է, որ մյուս երկուսը, որ իրենք էլ հարցեր ունեն միության կազմավորման հարցում, շատ խանդավառված չեն հատկապես Ադրբեջանի պատճառով, որ ՀՀ-ն միանա: Մենք պիտի ճիշտը վարվենք այն իմաստով, որ զոռով չես կարող մտնել մի տեղ, որտեղ չեն ուզում մեզ, բայց իրենք էլ չեն ասել, որ չեն ուզում: Պարզապես փորձում են ինչ-որ բան կորզել Ադրբեջանից և Ռուսաստանից, որ Հայաստանին հանգիստ ասեն` այո: Եթե իսկապես չուզեին , հստակ կասեին, որ չեն ուզում»:

Պարոն Մանոյանի կարծիքով`անդամակցության մանրամասները հստակ չեն նաև իշխանության համար: Նա նշեց. «Եթե մեր իշխանություններն ուզում են, որ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը վայելի նաև հասարակության կարևոր մասի աջակցությունը, ապա պետք է որ իրենք հստակ մասնակցություն ունենան: Բայց փաստ է այն, որ որոշ բաներ իրենց համար էլ հստակ չեն»:

Մանրամասները ` տեսանյութում

 

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031