Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նիկոլայ Բաղդասարյան. «Քննիչն իր կարծիքը դարձրել է ապացույց» (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հուլիս 04,2014 15:46

Վարդան Պետրոսյանի պաշտպանի հայտարարությունը

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով ավարտեց ապացույցների հետազոտումը եւ մինչ տուժող, «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արթուր Հակոբյանը ցուցմունք կտար, հայտարարությամբ հանդես եկավ պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը։ Վարդան Պետրոսյանի պաշտպանի մոտ 22 էջանոց հայտարարության մեջ պաշտպանն անդրադարձավ ապացույցների հետազոտման ժամանակ այն ապացույցների վերաբերյալ իրենց դիրքորոշմանը, որոնք կողմը հնարավորություն չէր ունեցել ներկայացնել նախորդ դատական քննությունների ժամանակ։ Դրանք վերաբերում էին հետեւյալ հարցադրումներին. ինչի՞ մեջ են մեղադրում Վարդան Պետրոսյանին եւ ինչպե՞ս է նախաքննական մարմինը հիմնավորել, ինչպե՞ս է հիմնավորվել, որ Վարդան Պետրոսյանն իր կողմից վարած ԲՄՎ-320 մակնիշի ավտոմեքենան երթեւեկելի մասից դուրս չի բերվել դեպի կողնակ։ Հայտարարությունից հետո դատարան ներկայացվեց ապացույց՝ տեսանյութ եւ լուսանկարներ։
Ըստ Նիկոլայ Բաղդասարյանի, քննիչ Հայկարամ Հակոբյանը 21.10.2013 թ. ¥դեպքից 1 օր հետո) կատարել է դեպքի վայրի լրացուցիչ զննություն, կազմել է արձանագրություն, նշել է «բախման վայրը որտեղ» բառակապակցությունը։ Այսինքն՝ քննիչը ըստ պաշտպանական կողմի, իր անձնական սուբյեկտիվ կարծիքն է արտացոլել դեպքի վայրի զննության կից գծագրում, որի հետեւանքով քննիչն իր կարծիքը նախ դարձրել է ապացույց, այնուհետեւ այդ ապացույցով հիմնավորել է Վարդան Պետրոսյանին առաջադրված մեղադրանքը։ Քննիչը դեպքի վայրի զննության արձանագրության տեքստային մասում այդ մասին չի նշել, հետեւաբար՝ անհասկանալի է նաեւ, թե երբ է դեպքի վայրի լրացուցիչ զննության արձանագրության կից գծագրում քննիչը լրացրել «բախման վայրը որտեղ» բառակապակցությունը։ Ըստ պաշտպանի հայտարարության, հենց այս բառակապակցությունը իբրեւ ելակետային տվյալ առաջադրվել է դատաավտոտեխնիկ փորձագետներին, իսկ վերջիններս էլ իրենց հերթին ներկայացրել են, որ ըստ քննիչի ելակետային տվյալների՝ վթարը տեղի է ունեցել կողնակում, հետեւաբար՝ Վարդան Պետրոսյանը թույլ է տվել ՃԵ կանոնների խախտում։

PrevPhoto
NextPhoto

Մեկ այլ «հնարքի» կիրառման մեջ էլ մեղադրեց պաշտպանը քննիչին։ Վարդան Պետրոսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար քննիչը կիրառել էր մի ապացույց, որը կոչվում է «թունավոր ծառի պտուղ»: Նիկոլայ Բաղդասարյանի դիտարկմամբ՝ այդպիսի ապացույցներ օգտագործվում էին խորհրդային ժամանակներում, երբ նպատակ են ունեցել ավտովթարի մեջ մեղադրել կամ արդարացնել որոշակի վարորդի։ Մեղադրանքի կողմը ներկայացնում է, որ Վ Պետրոսյանի ՃԵԿ խախտումը հիմնավորվել է դատաավտոտեխնիկական փորձագետների եզրակացությամբ, որոնք արձանագրել էին, որ վթարը տեղի է ունեցել կողնակում, համաձայն դեպքի վայրի լրացուցիչ զննության արձանագրության։ «Քննիչի կողմից առաջադրված ելակետային տվյալների պայմաններում Վ. Պետրոսյանը թույլ է տվել ՃԵԿ խախտում, այսինքն՝ քննիչ Հայկարամ Հակոբյանի կողմից ոչ պատշաճ կարգով ձեռք բերված ապացույցների այլ «հնարք» կիրառելու արդյունքում է, որ Վարդան Պետրոսյանը այսօր հայտնվել է ամբաստանյալի կարգավիճակում»:

Ապացույցների հետազոտման ողջ փուլում երկու կողմերն էլ վիճարկում էին հետքերի հարցը։ Հայտարարությանը կից լուսանկարներում երեւում է ԲՄՎ-320 մակնիշի ավտոմեքենայի եւ առջեւի եւ կողային հատվածները, որից հեղուկը հոսել եւ թափվել էր գետին։ «Ըստ պաշտպանի, ԲՄՎ-320 մակնիշի ավտոմեքենայի շարժիչի ծածկոցի վրա առկա հեղուկը տվյալ դեպքում կարող էր թափվել միայն «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում գտնվող մեքենաների լվացման համար նախատեսված տարաների վնասումից։ Հետեւաբար՝ երկու ավտոմեքենաների բախման վայրը հանդիսանում է գետին թափված հեղուկի հետքի սկիզբը՝ Եղվարդ քաղաքի կողմից։ Այնտեղ, որտեղ թափված էր հեղուկը, այն էլ հանդիսացել է բախման վայրը»: Պաշտպանի հայտարարությունը մի քանի անգամ ընդհատվեց տուժող կողմի ռեպլիկներով։ Դատական նիստին նախագահող դատավոր Վաղինակ Մկրտչյանը կիրառեց դատական սանկցիա՝ դատարանից հեռացնելով տուժող Հայկ Հակոբյանին։

Մանրամասները՝  տեսանյութում

 

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031