Լրահոս
Օրվա լրահոսը

Հոլանդացի լրագրողը փորձում է պարզել մահացած անհայտ հայուհու ինքնությունը

Հուլիս 04,2014 19:43

Հոլանդացի լրագրող Մարայկը Քանը մահացած անհայտ մարդկանց մասին ոստիկանության հետ համատեղ իրականացվող հեռուստանախագծի շրջանակներում հանդիպել է մի հայուհու դեպքի, որի շիրիմն անանուն է:

Հայտնի է, որ այդ կնոջը գտել են Հոլանդիայում 2006թ. հունվարի 1-ին: Նա հիվանդ էր և հյուծված: Երկու շաբաթ անց նա մահացել է: Կնոջը թաղել են, բայց շիրմաքարին անունը չկա, քանի որ ոչ ոք չէր ճանաչում նրան և նա իր հետ չուներ ինքնությունը հաստատող որևէ փաստաթուղթ:

Նրա հայ լինելու մասին պնդում են տեղի ոստիկանները, քանի որ նա վարժ խոսում էր հայերեն:

Ենթադրություն կա, որ նրա անունը Ժասմին Ոսկանյան է սակայն դա էլ հստակ չէ:

Լրագրողի նախագծի նպատակն է բացահայտել մահացած անհայտ մարդկանց ինքնությունը և անունները փորագրել նրանց շիրիմներին:

Foto

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031