Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գագիկ Մակարյան. «Էլցանցերում քաոս է տիրում»

Հուլիս 04,2014 15:32

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատանքը ոչ պրոֆեսիոնալ է, ես համարում եմ ոչ ինտելեկտուալ մոտեցում, նման գործառույթ կատարող հանձնաժողովին չի սազում»,-այսօր «Հայացք» ակումբում նման կարծիք հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա խոսքերով` հանձնաժողովը պետք է լուրջ վերլուծություններ կատարեր. «Էլցանցերի ներսի մարդիկ, իսկ մենք մի կապեր ունենք շատ տարբեր մարդկանց ու կառույցների հետ, ասում են այնտեղ քաոս է տիրում, ցանցերն աշխատում են մաշվածության, ոչինչ չստեղծելու ռեժիմով, խորհրդային տարիների սարքավորումներով, ով ինչ լար ուզել` քաշել է, մի հատ քամուց անձրեւից հոսանքը անջատվում է, ենթակայաններում կանխարգելիչ աշխատանքներ չեն կատարվել, ապահովիչները մաշված են, իսկ հանձնաժողովն այս ամենը համարում է նորմալ»:

Գագիկ Մակարյանի դիտարկմամբ` էլեկտրաէներգիայի թանկացումը կազդի փոքր բիզնեսի վրա, չնայած, որ կառավարությունն ասում է, թե ընդամենը 4 դրամով է թանկացում եղել, սակայն, եթե այն դիտարկվի տարվա կտրվածքով եւ հաշվի առնվի էլեկտրաէներգիայի նաեւ անցյալ տարվա 8 դրամ թանկացումը, ապա դա մեծ թիվ է փոքր բիզնեսի համար:
Տնտեսագետի ներկայացմամբ` կառավարությունը շատ է խոսում զբոսաշրջության զարգացման մասին, բայց էլեկտրաէներգիայի թանկացումը կազդի նաեւ այս բիզնեսի վրա, քանի որ հյուրանոցների լուսավորությունն ու այլ գործերը հիմնականում էլեկտրաէներգիայով են:

«Փոքր բիզնեսը ոչ հավասար մրցակցային պայմաններում է, այն կարելի է համարել չզարգացող, եւ յուրաքանչյուր լրացուցիչ բեռ հարվածում է նրան:
Կարող է կառավարությունը հակադարձի, ասի` արտոնություններ ենք տալիս փոքր ու միջին բիզնեսին, բայց այդ արտոնությունները ավելացված արժեքի հարկով եւ շրջանառության հարկով աշխատողների վրա չի ազդում: Այսինքն` կառավարությունը այս ուղղությամբ էլ պիտի աշխատի եւ իջեցնի հարկերը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031