Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը՝ Օբամային. ես ու դու պատասխանատու ենք աշխարհում կայունության հաստատման համար

Հուլիս 04,2014 15:08

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ անկախության օրվա առիթով շնորհավորական ուղերձում՝ դիմելով նախագահ Բարաք Օբամային, հայտնել է, որ ՌԴ-ը և ԱՄՆ-ը պատասխանատու են աշխարհում կայունության հաստատման համար և պետք է միասին համագործակցեն՝ ելնելով ամբողջ աշխարհի շահերից, այլ ոչ թե միայն սեփական երկրների:

ՌԴ նախագահի կայքում հուլիսի 4-ին հրապարակված հաղորդագրության մեջ, Պուտինը հույս է հայտնել, որ թեպետ Ամերիկայի և Ռուսաստանի միջև եղած հակասություններին և դժվարություններին, երկու երկրները կզարգանան պրագմատիկության և արդարության սկզբունքի հիման վրա:

Պուտինը նաև ընդգծել է փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելով երկկողմ հարաբերությունները կառուցելու կարևորությունը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031