Լրահոս
Օրվա լրահոսը

«էլեկտրաէներգիայի գինը դանդաղ, բայց պետք է նվազեր». Արշակ Սադոյան (Տեսանյութ) 

Հուլիս 04,2014 14:53

Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը վստահ է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իր նախաձեռնությամբ է բարձրացրել էլեկտրաէներգիայի սակագինը: Այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում Արշակ Սադոյանը կարծիք հայտնեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դիտմամբ որոշել է, որ Հայաստանին պատկանող ատոմակայանը եւ Երեւանի ՋԷԿ-ը պետք է աշխատեն առանց շահույթի. «Մյուս կողմից որոշել են, որ Հրազդանի ՋԷԿ-ը, Հրազդանի 5-րդ էներգաբլոկը, որը առանձին կազմակերպություն է, Սեւան- Հրազդան կասկադը պետք է շահույթներ ապահովեն: Եվ ներկայացնում են, որ գերշահույթ չեն տալիս եւ ընդամենը 12-14 տոկոս է»: Մինչդեռ, պրն Սադոյանի խոսքերով` գերշահույթը կազմում է 25-30 տոկոս:

Պրն Սադոյանի խոսքերով, եթե ատոմակայանը կանգնած է եղել եւ ստիպված են եղել գնել էներգիան բաշխիչ ցանցերից, ավելի լավ է գնեին էժան բաշխիչ ցանցերից: Պրն Սադոյանը նկատեց. «Իրանի եւ Հայաստանի միջեւ կնքած պայմանագրի համաձայն` Իրանը գազ է մատակարարում Հայաստանին, գազը հասնում է Երեւանի ՋԷկ, արտադրվում է եւ դառնում է էլեկտրաէներգիա, մի խորանարդ մետրից ստացվում է 4.5 կիլովատ էլեկտրաէներգիա, որից երեքը հետ է տրվում Իրանին, մնացածը մնում է Հայաստանին, դրանից լավ պայմանագիր չէր էլ կարող լինել»:

Մանրամասն`  տեսանյութում

 

 

Պրն Սադոյանի պնդմամբ` երկու տարին մեկ համակարգչային տեխնիկայի ոլորտում գները երկու անգամ նվազում են. «Ուրեմն էլեկտրաէներգիայի տեխնիկական բաշխման ոլորտում բավական մեծ պրոգրեսս կա, կորուստների կրճատում կա, արդյունքում էլեկտրաէներգիայի գինը դանդաղ բայց պետք է նվազեր, իսկ հիմա հակառակ պրոցեսն է ընթանում»:
Պրն Սադոյանի խոսքերով, եթե ժամանակավոր ճեղքվածք կար, ապա գինը բարձրացնելուց որոշ ժամանակ հետո, նորից էլեկտրաէներգիայի սակագինը պետք է նվազեր:

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի խոսքերով էլ՝ էներգետիկայի ոլորտը երկրի հիմնասյուներից է. «Ո՞վ կարող է հաց թխել կամ մածուն սարքել առանց էլեկտրաէներգիայի»,- նկատեց պրն Պողոսյանը:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031