Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետազոտվում են նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործողություններն արձանագրած տեսաերիզները:
Ուսումնասիրվող տեսաերիզները սկսվում են հենց Ազատության հրապարակի դեպքերից՝ Շանթ Հարությունյանի հեղափոխական կոչերով, հայտարարություններով, թե իրենց մոտ բացի «շշերով բենզինից, փայտից, մարգանցովկա-բրոնզից, քարից ու ռագատկից» ուրիշ ոչինչ չեն վերցրել:
Տեսաերիզները ամբողջությամբ եւ մանրամասնորեն ներկայացնում են երթը ու ակցիայի մասնակիցների գործողությունները Մաշտոցի պողոտայում:
Արդեն մեկ ժամից ավելի է դատարանում ներկայացվում են տեսանյութերը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ