Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աբրամ Բախչագուլյան. «Սննդամթերքի արտադրությունում հիգիենայի պահպանման խնդիրը դեռ կա»

Հուլիս 04,2014 13:41

Այսօր տեղի ունեցավ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության եւ Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ համատեղ կազմակերպված համաժողովը, որը նվիրված էր Հայաստանում սննդամթերքի անվտանգության ապահովմանը, առեւտրի ծավալների ընդլայնմանը եւ նոր շուկաներ մուտք գործելուն:

ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ
պետությունը խնդիր է դրել իր առջեւ՝ արտադրողին ապահովել այն համակարգերով, որոնք վերաբերում են սննդի որակին եւ անվտանգությանը, եւ որպեսզի արտադրողները կարողանան այդ համակարգերի միջոցով իրականացնել ինքնավերահսկողություն։ «Մենք մշակել ենք ձեռնարկներ, որոնք վերաբերում են արտադրական գործընթացում հիգիենայի ապահովմանը» : Ձեռնարկները ներկայացնում են, թե ինչպես արտադրությունում կազմակերպել հիգիենան, եւ թե ինչպես ճիշտ արտադրությունը կառավարել հիգիենայի տեսանկյունից ։ «Կոնֆերանսի ընթացքում մասնագետները կներկայացնեն սննդի անվտանգության պետական ծառայության կողմից մշակված եւ հրատարակված շուրջ 7 ոլորտների վերաբերյալ ձեռնարկներ, որոնց միջոցով հնարավոր կլինի ներդնել նոր համակարգը եւ պետությանը եւ հասարակությանը ներկայացնել, որ արտադրանքը անվտանգ է»: 7 ոլորտների «Վտանգների վերլուծության եւ հսկման կրիտիկական կետերի» վերաբերյալ ձեռնարկները ներառում են մսամթերքի, կաթնամթերքի, ձկնամթերքի արտադրության, ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության կազմակերպման ոլորտները, հանրային սննդի կազմակերպման եւ պահածոների արտադրության ոլորտները։

Baxchagulyan

Պրն Բախչագուլյանի խոսքերով` սննդի անվտանգության ոլորտում արտադրողները պետք է պահպանեն կանոնները եւ փաստաթղթավորման միջոցով ապացուցեն, որ իրենց արտադրանքը մաքուր է. «Արտադրողը պարտավոր է ապացուցել, որ իր արտադրանքը անվտանգ է»:

Այն հարցին, թե սննդամթերքի անվտանգության տեսանկյունից ի՞նչ իրավիճակ է Հայաստանում եւ որքանո՞վ են պահպանվում հիգիենայի կանոնները, պրն Բախչագուլյանը պատասխանեց , որ վիճակի համար պատասխանատուն պետությունը չէ. «Վիճակի համար պատասխանատուն արտադրողն է։ Պետության խնդիրն է արտադրողին հնարավորություն ընձեռել ներդնել այն համակարգերը, որոնց միջոցով արտադրողները կկրճատեն ռիսկերը, որոնք կարող են վտանգի աղբյուր հանդիսանալ։ Սխալ է ասել, որ Հայաստանում չկան անվտանգության համակարգեր»: Իսկ հիգիենայի պահպանման վերաբերյալ պրն Բախչագուլյանն ասաց, որ այսօր այն պահպանվում է այնքանով, որ այդ խնդիրը Հայաստանում դեռ առկա է, քանի որ Հայաստանում չկա փաստաթղթավորում ։

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031