Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ախուրյանի և Սևանի ջրերն այս տարի կրկնակի նվազել են».Մհեր Մկրտումյան

Հուլիս 04,2014 13:34

Այսօր «ԷկոԼուր»  մամուլի ակումբում տեղի ունեցավ «Բիբլիական աղետ» անունը կրող  ֆիլմի շնորհանդեսն ու քննարկումը՝ նվիրված  Արարատյան դաշտավայրի  ջրային ռեսուրսների  շահագործմանը:

Ըստ հրապարակված տվյալների՝  ՀՀ բնապահպանության նախարարությունը  ձկնաբուծարաններին  տրամադրել է 1 միլիարդ 496 միլիոն խորանարդ մետր ստորերկրյա  ջրօգտագործման  թույլտվություն,  ինչը տեղանքի  վերականգնվող  պաշարից 300 միլիոն խորանարդ մետրով  ավելի է: Արդյունքում 7 տարվա  ընթացքում 303 հորերից 102-ը չորացել են՝ իրենց հետ չորացնելով նաև  այլ աղբյուրներ, ինչի պատճառով  6200 հեկտար հող մնացել է  առանց ջուր: Նաև 75 տոկոսով նվազել է  Ակնա լճի ջրի հոսանքը: Ինչպես նշում է ֆիլմի անձնակազմը, ստեղծված իրավիճակը  օգտագործվեց  Սևանա լճից  ջրի բացթողումների  ծավալն ավելացնելու համար, ինչը կհանգեցնի մեկ այլ աղետի՝ թողնելով  Հայաստանն առանց քաղցրահամ ջրի ռազմավարական պաշարների: Սևանա լճի ջրի բացթողումների  ծավալի ավելացման  վերաբերյալ ՀՀ  կառավարության  որոշումը հավանության է արժանացել  ՀՀ Ազգային ժողովի կողմից:

Ջրային   տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց. «Սովետմիության ժամանակ  շահագործվող շուրջ 2200  խորքային հորեր են եղել: Հիմա թվով 112-ը վերագործարկվում են՝ սակավաջրությամբ պայմանավորված: Սևանից ջուր վերցնելը նախատեսված էր Սևան-Հրազդան էներգետիկ  դիլիգացիոն համակարգով, իսկ այս հորերի վերագործումը նախատեսված է Արմավիրի և Բաղրամյանի տարածաշրջանի համար: Ախուրյանի ջրամբարը  շուրջ 180 միլիոն խորանարդ մետրով պակաս է լցված, Արաքս գետում նույնպես համապատասխան   ջրաքանակ չկա: Ախուրյանի ջրամբարն անցած տարի հենց այս ժամանակ լցված է եղել  403 միլիոն խորանարդ մետրով, այսօր՝ 193 միլիոնով:  Արաքս գետում անցած տարի ունեցել ենք 21  խորանարդ մետր վայրկյանում ջուր,  հիմա ՝ տասը խորանարդ:Եթե նախկինում կարողանում  էինք Ախուրյանի ջրամբարով  և Արաքս գետով մեղմել սակավաջրության ռեժիմը, ապա հիմա, երբ ջրամբարի ու գետի սակավաջրությունը փաստ է դարձել,  նախատեսվում է  խորքային հորերը վերագործարկել, որպեսզի կարողանանք  այդ տարածաշրջանի ոռոգման հետ կապված խնդիրները լուծել: Հիմնական մեր գործողությունը չորս  ջրամբարաշինական  ծրագրերն են, որոնք նախատեսվում են առաջիկա հինգ տարիների ընթացքում»:

«Բիբլիական աղետ» -ի  ստեղծման աշխատանքների մասնակից Ինգա Զարաֆյանը հավելեց, որ ֆիլմը կցուցադրվի նաև  Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի  մարզերում:  Հետագայում խնդրի վերաբերյալ  առաջարկությունները կընդգրկվեն առաջարկությունների փաթեթի մեջ, որը կուղարկվի ՀՀ Ազգային ժողով եւ ՀՀ կառավարություն: Ֆիլմի ստեղծմանը մասնակցել են  Նիկոլայ Դավթյանը, Վիկտորյա Բուռնազյանը, Մոնիկա Երիցյանը, Տաթևիկ Գրիգորյանը, Գագիկ Քոչինյանն ու Ինգա Զարաֆյանը:

Սյունե ՍԵՎԱԴԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031