Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու՞ Հովիկ Աբրահամյանը չգիտի, թե ինչու են ձգձգվում ՀՀ-ի՝ Մաքսային միության անդամակցության գործընթացները

Հուլիս 04,2014 12:59

«Նոր մարտահրավերը, որ ազդում է ղարաբաղյան հիմնախնդրի վրա, դա նոր ձևաչափն է Արևմուտքի և Ռուսաստանի հետ հարաբերությունների: Այդ ձևաչափը իրականություն է դառնում վերջին ամիսների ընթացքում»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում հայտարարեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Ըստ նրա՝ հիմնական հարցն այն է, թե ինչպես կկարողանա Ռուսաստանը այս զարգացումների համատեքստում Ադրբեջանի հետ հարաբերություններ կազմակերպել: Բորիս Նավասարդյանը նկատեց. «Մեզանում շատ են մարդիկ, որոնք անվերապահորեն հավատում են, թե Ռուսաստանը երբեք ՀՀ շահերին հակառակ չի վարվի: Բայց եթե հաշվի առնենք այն, որ Ռուսաստանն առաջինն իր շահերին համապատասխան է գործելու, ապա հիշողություն է առաջանում, թե ինչ է տեղի ունեցել պատմության ընթացքում: Բայց ամեն ինչ իրականացվելու է այնպես, ինչպես բխում է նոր ձևավորվող միավորի շահերից»:
Հարցին՝ ՀՀ-ի Մաքսային միությանն անդամակցության գործընթացը կարելի՞ է տապալված համարել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հուլիսի 3-ի հանդիպումը հետաձգվեց, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե ձգձգման պատճառների մասին հայկական կողմը չգիտի: Բորիս Նավասարդյանը պատասխանեց. «Նախաձեռնությունը ամբողջությամբ տապալված չէ, քանի որ համաձայնագիր ստորագրված է»:

ՀՀ-ի անդամակցության ձգձգման պատճառներին անդրադառնալով՝ Բորիս Նավասարդյանը նշեց. «Մեկը Հայաստանի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցումն է: Սա ենթադրում է, որ Հայաստանը կամ պետք է փոխհատուցի այն կորուստները, որոնք ունենալու են տարիֆների բարձրացման արդյունքում բոլոր ԱՀԿ անդամ երկրները: Չգիտեմ՝ ինչքանով է ՀՀ-ն տիրապետում այդ ռեսուրսներին, որ այդ փոխհատուցումները ապահովեն: Իսկ եթե չեն փոխհատուցում, ի՞նչ է լինում ՀՀ-ի անդամակցության հետ: ՀՀ-ի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը նույն փաթեթում է գտնվում, ինչ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները: Ադրբեջանը, բնականաբար, որպես նախապայման դնելու է Ղարաբաղի հարցի լուծում: Այսօր ՀՀ-ի ձայնը ավելի քիչ լսելի է, քանի որ համարվում է, որ Հայաստանի հարցը լուծված է, Ադրբեջանի հարցը դեռ պետք է լուծվի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Հայեր, ոչ մի տեղ մի մտեք,պետք չէ, ոչ ոքի պետք չեք, ավելի լավ է ԱԱԾ մտեք կամ սերժօվշոր ու կառավարություն, գոնե ինքներդ ձեզ մի քիչ պետք կգաք:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031