Լրահոս
Օրվա լրահոսը

Համաձա՞յն ենք արդյոք հանուն ինչ-որ անորոշ «ապահովության» հրաժարվել ինքնիշխանությունից. «Չորրորդ իշխանություն»

Հուլիս 04,2014 12:56

Ի՞նչ զարգացումներ են հնարավոր, եթե Հայաստանը հրաժարվի անդամակցել Եվրասիական միությանը։ Գազն ու էլեկտրաէներգիան կտրուկ թանկանալու են, առնվազն երկու-երեք տարի Հայաստանում սոցիալական աղետ է լինելու (մինչեւ դրսի օգնությամբ այլընտրանք ստեդծենք՝ օրինակ, լայնացնենք Իրան-Հայաստան գազամուղը եւ արդիականացնենք ատոմակայանը), եւ այս ամենը նպաստելու է արտագաղթին։

Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրին, ապա պատերազմի հավանականությանը կտրուկ մեծանալու է։ Ընդ որում` Ադրբեջանի դեմ հաջողությամբ պատերազմել մենք կարող ենք (եթե նույնիսկ Ռուսաստանը թաքուն օգնի նրանց), իսկ Արեւմուտքն էլ ամենայն հավանականությամբ թույլ չի տա, որ Թուրքիան քայլեր ձեռնարկի «Ռուսաստանից հրաժարված» Հայաստանի դեմ։

Մի խոսքով՝ հարցը շատ հստակ է դրված։ Համաձա՞յն ենք արդյոք հանուն ինչ-որ անորոշ «ապահովության» հրաժարվել ինքնիշխանությունից եւ կամովին ինքնանվաստանալ, թե՞ պատրաստ ենք առնվազն 2-3 տարի մի կերպ դիմանալ՝ հոսանքի համար վճարելով, ասենք, 80 դրամ ու գազի համար՝ 800 դոլար, եւ իմանալ, որ պատերազմն անխուսափելի է, բայց եթե դիմացանք՝ ուրեմն մեկառմիշտ նվաճել ենք անկախության մեր իրավունքը։
Ասվածի մեջ չափազանցություն չկա, հարցը հենց այսպես էլ դրված է։ Այլ հարց է, որ քաղաքական ուժերը չեն համարձակվում կամ նպատակահարմար չեն համարում բարձրաձայն խոսել այս մասին։ Մինչդեռ, եթե հարցը դրվեր հենց այսպես՝ պարզ ու շիտակ, հասարակությունը կկոլմնորոշվեր, թե ինչի եւ ինչի միջեւ է ընտրություն կատարում։ Եվ հուսանք՝ կընտրեր անկախությունը մեկառմիշտ նվաճելու դժվարին, բայց արժանապատիվ ճանապարհը։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031