Աֆրիկյանների շենքը նույն վայրում վերականգնելու համար Աֆրիկյաների ժառանգները դիմել են մշակույթի նախարարությանը, որն էլ այս պահին բանակցություններ է վարում սեփականատիրոջ հետ. նախնական համաձայնությունն արդեն կա, որպեսզի շենքը վերականգնվի նախկինից ընդամենը 3 մետր հեռավորության վրա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Աֆրիկյանը, որն «Աֆրիկյանների պանդոկի» տնօրենն է:
«Հուլիսի 3-ին հանդիպել եմ մշակույթի նախարարության աշխատակիցների հետ, որոնք էլ այս պահին բանակցում են սեփականատիրոջ հետ, որպեսզի Աֆիկյանների շենքը նույնությամբ վերականգնվի հենց նույն տեղում, պարզապես 3 մետր հեռավորության վրա:
Իմ տեղեկություններով՝ նախնական համաձայնությունն արդեն կա: Կարծում եմ՝ հաջորդ շաբաթ արդեն վերջնական կիմանանք: Մենք ամեն պարագայում դեմ ենք, որպեսզի շենքը վերականգնվի այլ վայրում, չնայած որ ամբողջ ֆասադն արդեն ապամոնտաժված է, գործը մաքուր են անում, ընդամենը մեկ-երկու քար է վնասվել: Բայց այն վայրը, որտեղ տեղափոխում են քարերը, աղբանոց է իսկական»,- ասաց նա:
Աֆրիկյանների ժառանգի խոսքով՝ իրենք փորձել են հանդիպել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որը սակայն հրաժարվել է նրանց ընդունել:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում